Ալետտա Յակոբս
հոլանդացի բժիշկ, ֆեմինիստ, խմբագիր / From Wikipedia, the free encyclopedia
Ալետտա Յակոբս (հոլ.՝ Aletta Henriëtta Jacobs, փետրվարի 9, 1854(1854-02-09)[1][2][3], Sappemeer[4] - օգոստոսի 10, 1929(1929-08-10)[1][2][3], Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի բժիշկ, թարգմանիչ և սուֆրաժիստ։ Հոլանդական համալսարանն ավարտած առաջին կինը և առաջին կին բժիշկը Նիդեռլանդներում։ 1882 թվականին հիմնադրել է աշխարհի առաջին ծննդաբերության հսկողության կլինիկան։ Յակոբսը եղել է ինչպես հոլանդական, այնպես էլ կանանց միջազգային շարժումների առաջատար ակտիվիստ։ Քարոզչություն է իրականացրել` ուղղված մարմնավաճառության կանոնակարգերի հեռացմանը, կանանց աշխատանքային պայմանների բարելավմանը, խաղաղության խթանմանը և կանանց ընտրական իրավունքի ճանաչմանը։ Կարևոր դեր է խաղացել Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության ստեղծման գործում, եղել է խաղաղության շարժման ակտիվ մասնակից։ Նա միջազգային ճանաչում է ստացել կանանց իրավունքների և կարգավիճակի գործում ունեցած ներդրման համար։
Ալետտա Յակոբս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1854(1854-02-09)[1][2][3] |
Ծննդավայր | Sappemeer[4] |
Մահացել է | օգոստոսի 10, 1929(1929-08-10)[1][2][3] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Գրոնինգենի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան, հակապատերազմային ակտիվիստ, խմբագիր և սուֆրաժիստ |
Ամուսին | Carel Victor Gerritsen? |
Կուսակցություն | Free-thinking Democratic League? |
Անդամություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն և Հարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե |
Aletta Jacobs Վիքիպահեստում |