Արքայադուստր Դիանայի մահ
From Wikipedia, the free encyclopedia
1997 թվականի օգոստոսի 31-ին Ուելսի Արքայադուստր Դիանան ավտովթարի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել է Փարիզի Ալմայի թունելի մոտ։ Նրա ուղեկիցը՝ Դոդի ալ-Ֆայեդը և Mercedes-Benz W140-ի վարորդ Անրի Փոլը նույնպես մահացել են։ Ավտոմեքենայի չորրորդ ուղևորը՝ թիկնապահ Թրեյվոր Ռիս Ջոնսը ծանր վիրավորվել էր, սակայն բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը։
Քենսինգթոնյան պալատի մոտ դրված ծաղիկներ, որոնք բրիտանացիները բերել էին արքայադուստր Դիանայի մահվան առիթով։ | |
Թվական | 1997 թվականի օգոստոսի 31 |
---|---|
Վայր | Ալմայի թունել, Փարիզ, Ֆրանսիա |
Պատճառ | ավտովթար |
Վնասվածքներ | Թրեյվոր Ռիս Ջոնս |
Մահ(եր) | Դիանա Սփենսեր Դոդի ալ-Ֆայեդ Հենրի Փոլ |
Անհայտ կորածներ | շատ էր սիրում սուրճ |
Չնայած մեդիան ավտովթարի համար մեղադրում էին պապարացիներին, ովքեր հետևում էին ավտոմեքենային, 1999 թվականին ֆրանսիական դատական փորձաքննությունը հայտարարել է, որ ավտովթարի մեղավորը եղել է վարորդը՝ Անրի Փոլը, ով բարձր արագության պայմաններում կորցրել է մեքենայի նկատմամբ վերահսկողությունը։ Ըստ իրավապահների, վերջինս եղել է հարբած և թմրանյութերի ազդեցության տակ։ Ավտովթարի ժամանակ Անրի Փոլը եղել է Hôtel Ritz Paris-ի անվտանգության ծառայության փոխղեկավարը և գրգռել ավելի վաղ հյուրանոցի մոտ սպասող պապարացիներին[1]։ Նրա հարբած վիճակը ավելի է սրացել հակադեպրեսանտների կիրառման և նրա օրգանիզմից հայտնաբերված հոգեմետ միջոցների հետքերից[2][3]։ Հետաքննությունը հանգել է այն եզրակացության, որ լուսանկարիչները մոտ չեն եղել Մերսեդես մակնիշի ավտոմեքենային, երբ այն վթարի է ընթարկվել[4]։ 2008 թվականին, լսելով բոլոր ցուցմունքները, բրիտանական դատարանը հետ է վերադարձել Փոլի կողմից «անօրինական սպանության» վարկածին և մեղադրել Փոլին ու նրանց հետապնդող պապարացիներին ավտովթարի համար[5]։
Դիանայի մահը մեծ ցնցում է առաջացրել ամբողջ աշխարհում։ Թաղման ժամանակ առկա են եղել մի քանի տոննա ծաղիկներ, իսկ հուղարկավորության արարողությանը հեռուստացույցով հետևել է ավելի քան երկու միլիարդ մարդ։ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը քննադատվել է մամուլի կողմից՝ Դիանայի մահվան կապակցությամբ նրա ունեցած արձագանքի համար։
1998 թվականի փետրվարից Դոդի Ալ-Ֆայեդի հայրը՝ Մոհամեդ Ալ-Ֆայեդը պնդում է, որ ավտովթարը տեղի է ունեցել դավադրության արդյունքում և հետագայում հավելել, որ դավադրության կազմակերպիչները բրիտանական հատուկ ծառայություններն են, ովքեր կազմակերպել են այն Բրիտանական թագավորական ընտանիքի հանձնարարությամբ։ Նրա հայցերը մերժվել են ֆրանսիական դատական հետաքննության մարմինների և Պագետի օպերացիայի կողմից, որը վարում էր ոստիկանության մայրաքաղաքային ծառայությունը։ Վերջինս ավարտվել է 2006 թվականին։ Դատական հետաքննությունը, որը վարում էր Լորդ-դատավոր Սքոթ Բեյքերը քննվել է 2007 թվականի հոկտեմբերի 2-ին Լոնդոնի Թագավորական դատարանում և դարձել այն հետաքննության շարունակությունը, որը սկսվել էր 2004 թվականին։ 2008 թվականի ապրիլի 7-ին ատենակալները եկել են այն եզրակացության, որ Դիանան և Ալ-Ֆայեդը դարձել են «անօրինական սպանության» զոհ, որն առաջացել է վարորդ Փոլի և տրանսպորտային մյուս միջոցների վարորդների «խիստ անփութության» հետևանքով։ Լրացուցիչ փաստարկներ եղել են «ալկոհոլի հետևանքով վարորդի գիտակցության կորուստը» և «անձը մահացել է ամրագոտիները չգցելու պատճառով, քանի որ Մերսեդեսը մխրճվել է Ալմա թունելի սյուներից մեկին, այլ ոչ թե բախվել այլ օբյեկտի»։