Դիզել (շուն)
From Wikipedia, the free encyclopedia
Դիզել (ֆր.՝ Diesel), Ֆրանսիայի ոստիկանության RAID ստորաբաժանման մալինուա բելգիական հովվաշուն, որը սատկել է Սեն Դենիում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ՝ Փարիզում ահաբեկչություններ կազմակերպած իսլամական ահաբեկիչներին բռնելու և ոչնչացնելու ժամանակ։ Դիզելը ծառայում էր տվյալ ստորաբաժանումում 5 տարի և դարձավ առաջին շունը, որը սատկեց պարտականությունները կատարելիս։ 2016 թվականի գարնանը պետք է թոշակի անցներ[1]։
Դիզել | |
---|---|
Անվան բնօրինակ | Diesel |
Տեսակ | շուն |
Ցեղատեսակ | բելգիական հովվաշուն |
Սեռ | էգ |
Ծնվել է | մոտ 2008 |
Սատկել է | նոյեմբերի 18, 2015(2015-11-18) |
Սատկելու վայր | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Գործատու | Փարիզի ոստիկանություն |
Տեր | Փարիզի ոստիկանություն |
Մրցանակներ |
2015 թվականի նոյեմբերի 18-ին Դիզելը սատկեց Փարիզի Սեն Դենի արվարձանում ընթացող հատուկ գործողության ժամանակ, երբ փնտրում էր զանգվածային սպանություններ կատարելու մեջ կասկածվող հանցագործներին[2]․ մի շենքի վերին հարկը հետախուզելիս Դիզելը սատկեց մահապարտի գոտու պայթյունից։ Փարիզի ոստիկանության ղեկավարությունը պատվեց Դիզելին՝ ցուցաբերած խիզախության համար․ Le Parisien թերթը հաղորդեց, որ շունն իր կյանքի գնով փրկել է տիրոջը[3]։