Դոպլերի էֆեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Դոպլերի էֆեկտ, ալիքի երկարության կամ հաճախականության փոփոխությունն ընդունիչի և ալիքի աղբյուրի շարժման դեպքում։ Իրարից անկախ հայտնաբերել են ավստրիացի ֆիզիկոս Քրիստիան Դոպլերը (1842 թ.) և ֆրանսիացի ֆիզիկոս Իպոլիտ Ֆիզոն (1848 թ.)։ Դոպլերի էֆեկտը դիտվում է Էներգիայի տարածման ցանկացած ալիքային պրոցեսի դեպքում։ Տատանման հաճախականության փոփոխությունը կախված է ալիքների տարածման միջավայրի նկատմամբ աղբյուրի և ընդունիչի շարժման արագությունից։ Ձայնային ալիքների համար Դոպլերի էֆեկտը դրսևորվում է ձայնի տոնի բարձրացմամբ, երբ աղբյուրն ու ընդունիչը մոտենում են իրար, և ընդհակառակը, ցածրացմամբ, երբ դրանք հեռանում են իրարից։ Վակուումում Էլեկտրամագնիսական ալիքների տարածման դեպքում հաճախականության փոփոխությունն արտահայտվում է
օրենքով, որտեղ՝
- -ն առաքված տատանումների հաճախականությունն Է,
- -ն ընդունիչի գրանցած տատանումների հաճախականությունն Է,
- ( -ն աղբյուրի կամ ընդունիչի հարաբերական արագությունն Է, -ն՝ ալիքի տարածման արագությունը),
- -ն ընդունվող ճառագայթի կազմած անկյունն է շարժման ուղղության հետ։
Բեկող միջավայրում հաճախականության փոփոխման օրենքն ավելի բարդ է (հաշվի է առնվում նաև բեկման ցուցչի կախումը հաճախականությունից)։ Դոպլերի էֆեկտ հասկցությունն ընդհանրացվում է նաև ձգողական դաշտում էլեկտրամագնիսական ճառագայթման հաճախականության փոփոխման համար (Էյնշտեյնի ձգողության տեսության էֆեկտ)։