Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքներ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով սկսվեց նոր ժամանակաշրջան, որը բնորոշվում է Եվրոպական բոլոր գաղութատիրական կայսրությունների անկմամբ և երկու գերտերությունների (ԽՍՀՄ և ԱՄՆ) հզորացմամբ։ Լինելով դաշնակիցներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը դարձան մրցակիցներ համաշխարհային բեմում և ներքաշվեցին Սառը պատերազմ։ Այսպես էր կոչվում, քանի որ ուղղակի պատերազմի մեջ երկու երկրները չմտան, սակայն այն բնորոշվում էր լրտեսական, քաղաքական և անուղղակի պատերազմ։ Արևմտյան Եվրոպան և Ճապոնիան վերակառուցվեցին համաձայն ամերիկյան Մարշալի պլանի, մինչդեռ կենտրոնական և արևելյան Եվրոպան ընկան ԽՍՀՄ-ի ազդեցության տակ և հիմնականում «Երկաթե վարագույրի» հետևում։ Եվրոպան մասնատվեց ԱՄՆ ղեկավարությամբ Արևմտյան ճամբարի և ԽՍՀՄ-ի ղեկավարությամբ Արևելյան ճամբարի։ Միջազգային հարթակում դաշնակցությունը այս երկու ճամբարներին փոփոխվում էր արագոերն, որոշ երկրներ փորձեցին զերծ մնալ Սառը պատերազմից Չմիացած երկրների շարժման միջոցով։ Պատերազմի ընթացքում տեղի ունեցավ նաև միջուկային սպառազինությունների մրցավազք այս երկու գերտերությունների միջև, սա մասամբ պատճառ դարձավ, որպեսզի Սառը պատերազմը երբեք չվերածվի «տաք» պատերազմի, քանի որ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն ունեին մեծ քանակությամբ սպառազինություն։
Որպես Երկորդ համաշխարհային պատերազմի արդյունք Դաշնակիցները ձևավորեցին Միավորված ազգերի կազմակերպությունը, որը նման էր Ազգերի լիգային։ Անդամ պետությունները համաձայնվեցին անօրինական համարել պատերազմի ագրեսիան և խուսափեն Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց։ Թուլացած Արևմտյան Եվրոպայի տերությունները որոշեցին ձևավորել Եվրոպական ածուխի և երկաթի միությունը, որը հետագայում վերածվեց Եվրոպական տնտեսական համագործակցության և վերջապես ներկայիս Եվրոպական միության։ Այս մտահղացման սկզբնական նպատակն էր խուսափել ևս մեկ պատերազմից Գերմանիայի և Ֆրանսիայի միջև` ստեղծելով կարևորագույն բնական պաշարների միասնական շուկա։
Պատերազմի վերջում նաև մեծացավ ապագաղութայնացման աստիճանը։ Մեծ տերություններից անկախություն ստացան Հնդկաստանը (Միացյալ Թագավորությունից), Ինդոնեզիան (Նիդերլանդներից), Ֆիլիպինները (ԱՄՆ-ից) և մեծ թվով արաբական երկրներ, սկզբում հատուկ կարգավիճակով և շնորվեցին Ազգերի լիգայի անդամի կարգավիճակ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն որոշները դե ֆակտո անկախ էին նաև դրանից առաջ։ Ենթասահարայի երկրներն անկախացան ավելի դանդաղ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով մեծացավ կոմունիստների ազդեցությունը հարավ արևելյան Ասիայում։ Չինաստանում կոմունիստական կուսակցությունը հաղթանակեց 1949 թվականի Չինաստանի քաղաքացիական պատերազմում։