Էդգար Միթչել
From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Դին Միթչել (անգլ.՝ Edgar Dean Mitchell, սեպտեմբերի 17, 1930(1930-09-17)[1][2][3][…], Հերֆորդ, Տեխաս, ԱՄՆ[1][4] - փետրվարի 4, 2016(2016-02-04)[5][2][3][…], Ուեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 1-ին կարգի կապիտան։
Արագ փաստեր Էդգար Միթչել անգլ.՝ Ed Mitchell, Ծնվել է ...
Էդգար Միթչել անգլ.՝ Ed Mitchell | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1930(1930-09-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Հերֆորդ, Տեխաս, ԱՄՆ[1][4] |
Մահացել է | փետրվարի 4, 2016(2016-02-04)[5][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ուեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[6], ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, Քարնեգի Մելոն համալսարան, ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց[7], ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Artesia High School? (1948) |
Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու, aeronautical engineer, գործարար և սցենարիստ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Edgar Mitchell Վիքիպահեստում |
Փակել
1952 թվականին ծառայության է անցել ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Ավարտել է Փիթսբուրգի Կարնեգիի անվան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտները (1964)՝ ստանալով գիտության դոկտորի աստիճան։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1966 թվականին։ 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Ալան Շեփարդի և Ստյուարտ Ռուսայի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժ 30 ր (երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ՝ 4-ական ժամով)։