Էմանսիպացիա
From Wikipedia, the free encyclopedia
Էմանսիպացիա (լատին․՝ emancipatio), տարբեր տեսակի հակումներից հրաժարվելը, սահմանափակումների դադարեցում, համապատասխան իրավունքների և պարտականությունների ձեռք բերում։
Բառը առաջացել է լատիներեն emancipare բայից, որը նշանակում է երեխային ազատել հայրական իշխանությունից, իսկ ավելի լայն իմաստով՝ հրաժարվել որևէ լիազորություններից կամ սեփականություններից, դրանք փոխանցվում են այլ անձի։ Նման գործողությունը, եղել է իրավական ակտ, որը արձանագրվել էր դեռևս Տասներկու աղյուսակներում և կոչվում էր emancipatio:
Ավելի ուշ էմանսիպացիայի մասին օրենք կար ոչ միայն հռոմեական իրավունքում, այլ նաև՝ գերմանականում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երեխաների էմանսիպացիա հասկացությունը սկսեցին հասկանալ, որպես աղքատ երեխաների (ինչպես նաև մեծահասակների) ազատագրում՝ իրենց աշխատուժի շահագործումից։