Էնն Արբոր
From Wikipedia, the free encyclopedia
Էնն Արբոր[2] (անգլ.՝ Ann Arbor, /(ˌ)æn-ˈɑːrbər/), նաև՝ Անն Արբոր[3][4], քաղաք ամերիկյան Միչիգան նահանգում; Վաշտինո շրջանի վարչական կենտրոնն է[5]։ 2000 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 114 110 (այդ ցուցանիշով Միչիգան նահանգում զբաղեցնում է յոթերորդ տեղը); Ընդ որում՝ բնակիչների 32 %-ը (36 892 մարդ) ուսանողներ են[6]։
Բնակավայր | ||
---|---|---|
Էնն Արբոր | ||
անգլ.՝ Ann Arbor | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1824 թ. | |
Մակերես | 74,981537 կմ² | |
ԲԾՄ | 256±1 մետր | |
Բնակչություն | ▲123 851 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC-5, UTC−4, EDT? և America/Detroit? | |
Հեռախոսային կոդ | 734 | |
Փոստային դասիչ | 48103, 48104, 48105, 48106, 48107, 48108, 48109, 48113 | |
Պաշտոնական կայք | a2gov.org/Pages/default.aspx(անգլ.) | |
| ||
Էնն Արբորն առաջին հերթին համբավվել է նրանով, որ այդ քաղաքում է գտնվում Միչիգանի համալսարանի գլխավոր կամպուսը (Դեթրոյթից է այստեղ տեղափոխվել դեռևս 1837 թվականին, և որոշ ժամանակ անց համալսարանի ու բնակավայրի պատմությունները սերտորեն շաղկապվել են[7]): Համալսարանը նշանակալի դեր է կատարում քաղաքի տնտեսությունը ձևավորելու գործում՝ ապահովելով շուրջ 30 հազար աշխատատեղ, այդ թվում՝ մոտավորապես 12 հազարը՝ բժշկական կենտրոնում։ Բացի այդ, համալսարանի գիտաարտադրական հետազոտությունների ու զարգացման որոշ ենթակառուցվածքներ ևս՝ որպես գործարար ընկերություններ, տեղափոխվել են Էնն Արբոր և այստեղ զարկ են տալիս բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրության[8]։ Էնն Արբորում են գտնվում նաև Միչիգանի համալսարանի գեղարվեստական թանգարանը և Դոթրոյթի աստղադիտարանը։