Էսսեն
From Wikipedia, the free encyclopedia
Էսսեն (գերմ.՝ Essen, Էսսըն), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա Ռուր շրջանի կենտրոնական մասում։ Հանդիսանում է երկրի 9-րդ ամենամեծ քաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 567 000 (2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Էսսեն | |||||
գերմ.՝ Essen | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Մակերես | 210,34 կմ² | ||||
ԲԾՄ | 116 մետր | ||||
Բնակչություն | ▲584 580 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 201 և 2054 | ||||
Փոստային դասիչ | 45127–45359 | ||||
Ավտոմոբիլային կոդ | E | ||||
Պաշտոնական կայք | essen.de(գերմ.) | ||||
| |||||
Հիմնադրվել է 845 թվականին՝ մետաղների արդյունահանման մեջ մասնագիտացված Կրուպների դինաստիայի կողմից։ Մինչև 1970-ականները Էսսենը համարվում էր երկրի ածխի և պողպատի արդյունահանման գլխավոր կենտրոններից, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ երկրի տարբեր ծայրերից տեղափոխվում և հաստատվում էին այստեղ։ 1929-1988 թվականներին Էսսենը մեծությամբ Գերմանիայի 5-րդ քաղաքն էր, ընդ որում՝ 1962 թվականին բնակչության թվաքանակն հասել է 730 000-ի։
Գերմանիայի 100 խոշորագույն կորպորացիաներից 13-ը տեղակայված են Էսսենում։
1958 թվականին Էսսենն ընտրվում է որպես Ռուրի կաթոլիկ թեմի առաջնորդի նստավայր։