Թուրքերենի այբուբեն
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքերենի այբուբեն (թուրքերեն՝ Türk alfabesi), լատինատառ այբուբեն, որն օգտագործվում է թուրքերենով գրելու համար։ Այն բաղկացած է 29 տառերից, որոնցից 7-ը (Ç, Ğ, I, İ, Ö, Ş և Ü) ձևափոխվել են լատինական բնօրինակից՝ լեզվի հնչյունաբանական պահանջները բավարարելու նպատակով։ 1928 թվականին Մուսթաֆա Քեմալի ելույթով[1] որոշում է կայացվել անցում կատարել լատինագիր այբուբենի՝ վերջ դնելով տարբեր ժամանակաշրջաններում օգտագործված տարատեսակ այբուբեններին։
Արագ փաստեր Թուրքերենի այբուբեն, Տեսակ ...
Թուրքերենի այբուբեն | |
---|---|
Տեսակ | լատինատառ այբուբեն |
Կազմված է | A, B, C, Ç, D, E, F, G, Ğ, H, I առանց կետի, İ կետով, J, K, L, M, N, O, Ö, P, R, S, Ş, T, U, Ü, V, Y և Z |
Նախորդ | Օսմաներենի այբուբեն |
Փակել
Թուրքերենի այբուբենը մի շարք թյուրքական լեզուների այբուբենների ռոմանիզացիայի հիմք է հանդիսացել. այդպիսի լեզուներից են նախկինում արաբատառ կամ կյուրեղագիր ադրբեջաներենը (1991)[2], թուրքմեներենը (1993)[3] և ղազախերենը (2021)[4]։