Ժաննա Սովե
կանադացի լրագրող, քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա / From Wikipedia, the free encyclopedia
Ժաննա Մատիլդ Սովե (ֆր.՝ Jeanne Mathilde Sauvé, ծննդյան ազգանունը՝ Բենուա (ֆր.՝ Benoît), ապրիլի 26, 1922(1922-04-26)[1][2], Prud'homme, Սասկաչևան, Կանադա - հունվարի 26, 1993(1993-01-26)[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի լրագրող, քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա։ Եղել է Կանադայի 23-րդ գլխավոր նահանգապետը։
Ժաննա Սովե | |
Կուսակցություն՝ | Կանադայի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի արվեստների ֆակուլտետ և Օտտավայի համալսարան |
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 26, 1922(1922-04-26)[1][2] |
Ծննդավայր | Prud'homme, Սասկաչևան, Կանադա |
Վախճանի օր | հունվարի 26, 1993(1993-01-26)[1][2] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Թաղված | Notre Dame des Neiges Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Jeanne Mathilde Benoît |
Ամուսին | Մորիս Սովե |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Սովեն ծնվել է Սասկաչևանում, նախքան Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայում աշխատելը սովորել է Օտտավայում և Փարիզում։ 1972 թվականին ընտրվել է Համայնքների պալատի կազմում, մինչև 1980 թվականը ծառայել որպես թագի նախարար, այնուհետև դարձել Համայնքների պալատի նախագահ։ 1984 թվականին Եղիսաբեթ II-ի կողմից Կանադայի վարչապետ Պիեռ Տրյուդոյի առաջարկությամբ նշանակվել է գլխավոր նահանգապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդվարդ Շրեյերին։ Պաշտոնավարել է մինչև 1990 թվական, երբ նրան փոխարինել է Ռամոն Ջոն Հնատիշինը։ Սովեն առաջին կինն է, որ զաբաղեցրել է Կանադայի գլխավոր նահանգապետի պաշտոնը։ Նրա նշանակումը, որպես թագուհու ներկայացուցիչ, սկզբում և ընդհանրապես ողջունվեց, ժամանակի ընթացքում որոշակի հակասություններ առաջ եկան որպես փոխարքա, հիմնականում պաշտոնի շուրջ անվտանգության բարձրացման և հակամիապետական վերաբերմունքի պատճառով։
1972 թվականի նոյեմբերի 27-ին Սովեն երդվել է Կանադայի թագուհու գաղտնի խորհրդի առջև[4]՝ ստանալով «Պատվարժան» (The Honourable) տիտղոսը, որպես Կանադայի նախկին գլխավոր նահանգապետ՝ արժանացել բարձրագույն The Right Honourable տիտղոսին։ Այնուհետև նա հիմնադրել և մինչև կյանքի վերջն աշխատել է Սովե հիմնադրամում։