Խայիմ Հերցոգ
Իսրայելի 6-րդ նախագահ / From Wikipedia, the free encyclopedia
Խայիմ Հերցոգ (եբրայերեն՝ חיים הרצוג, սեպտեմբերի 17, 1918(1918-09-17)[1][2][3][…], Բելֆասթ, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 17, 1997(1997-04-17)[2][3][4][…], Երուսաղեմ, Իսրայել)[6], Իսրայելի քաղաքական գործիչ, գեներալ, իրավաբան և գրող, 1983 - 1993 թվականներին, Իսրայելի վեցերորդ նախագահ։ Ծնվել է Բելֆասթում և մեծացել Դուբլինում, Իռլանդիայի գլխավոր ռաբբիիի որդին, նա 1935 թվականին գաղթեց Բրիտանական ենթամանդատային Պաղեստին և 1936–39 թվականների արաբական ապստամբության ժամանակ ծառայեց հրեական ռազմանակացված Հագանա խմբում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, նա՝ վերջում արդեն սպա, "Վիվիան" մականունը ստացավ, քանի որ բրիտանացիները "Խայիմ" չէին կարողանում արտասանել։ Պատերազմի և Բրիտանական մանդատի ավարտից և 1948 թվականին Իսրայելի անկախության հռչակումից հետո, նա վերադարձավ Պաղեստին, և Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում մասնակցեց Լատրունի ճակատամարտին։ Նա 1962 թվականին Իսրայելի պաշտպանական ուժերից հեռացավ գեներալ-մայորի աստիճանով։
Խայիմ Հերցոգ եբրայերեն՝ חיים הרצוג | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1918(1918-09-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելֆասթ, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 17, 1997(1997-04-17)[2][3][4][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ, Իսրայել |
Գերեզման | Հերցլի լեռ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, սպա, փաստաբան, փաստաբան, գրող, զինվոր և պատմաբան |
Ամուսին | Օրա Հերցոգ |
Ծնողներ | հայր՝ Իցհակ ՀաԼևի դուքս, մայր՝ Sarah Herzog?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Permanent Representative of Israel to the United Nations?, Իսրայելի նախագահ, Քնեսեթի պատգամավոր և դեսպան |
Կուսակցություն | ՄԱՊԱՅ, Ավոդա և Մաարախ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Իցխակ Հերցոգ և Michael Herzog? |
Ստորագրություն | |
Chaim Herzog Վիքիպահեստում |
Զինվորական ծառայությունը թողնելուց հետո, Հերցոգը իրավաբանական պրակտիկայով էր զբաղվում։ 1972 նա համահիմնադրեց Հերցոգ, Ֆոքս և Նեյման իրավաբանական կազմակերպությունը, որը հետագայում դարձավ Իսրայելի ամենամեծ իրավաբանական ընկերություններից մեկը։ 1975 - 1978 թվականներին նա Իսրայելի մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում, այդ պաշտոնում նա աներկբա մերժեց "Սիոնիզմը ռասիզմ է" բանաձևը՝ և խորհրդանշական ձևով համաժողովի առջև պատռեց այն։ Հերցոգը քաղաքականություն մտավ, 1981 թվականի ընտրություններում Հավասարեցում կուսակցությունից Քնեսեթի անդամ դառնալով։ Երկու տարի անց, 1983 թվականի մարտին, նա ընտրվեց նախագահի՝ հիմնականում արարողակարգային, պաշտոնին։ Նա պաշտոնավարեց երկու հնգամյա ժամկետ և 1993 թվականին թոշակի անցավ։ Չորս տարի անց նա մահացավ և թաղվեց Հերց լեռան վրա, Երուսաղեմ։ Նրա որդի Իսահակ Հերցոգը, 2013 թվականից, առաջնորդում է Իսրայելի աշխատավորական կուսակցությունը և Քնեսեթում խորհրդարանական ընդիմության առաջնորդն է[6]։