Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)
From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդա-Գերմանական պայմանագիր կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ (պաշտոնական անվանում՝ Չհարձակման պայմանագիր Գերմանիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև), չհարձակման պայմանագիր Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև, ստորագրված 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի և Վյաչեսլավ Մոլոտովի կողմից[1]։ Պակտին հետևեց Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիրը 1940 թվականի փետրվարին։ Պայմանագրի գաղտնի դրույթներով սահմանվում էր երկու տերությունների հետաքրքրությունների շրջանակը, որն իր մեջ ներառում էր միասնական ներխուժումը Լեհաստան։ Այն գործեց երկու տարի, մինչև Ադոլֆ Հիտլերի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան Բարբարոսա ռամագործողության ընթացքում 1941 թվականի հունիսի 22-ին[2]։
Խորհրդա-գերմանական պայմանագիր | |
---|---|
Գերմանիայի և Խորհրդային Միության միջև ոչ ագրեսիան պակտ | |
Պայմանագրի տիպ | ոչ ագրեսիան պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1939 թ. օգոստոսի 23 Մոսկվա, ԽՍՀՄ |
Ուժը կորցրել է | Վ. Մոլոտով, Ի. ֆոն Ռիբենտրոպ |
Կողմեր | ԽՍՀՄ
|
Լեզուներ | ռուսերեն, գերմաներեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Договор о ненападении между Германией и СССР |
Պայմանագրի գրավոր կետերով երաշխավորված էր չհարձակվել միմյանց վրա և որևէ երկրի կառավարություն դաշնակից չի դառնա կամ որևէ կերպ չի օգնի մյուս կողմի թշնամուն։ Բացի չհարձակման պայմանագիրը ներառում էր գաղտի մաս, որով բաժանվում էին Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Ռումինիայի տարածքները Գերմանիայի և ԽՍՀՄ «ազդեցությունների գոտիներ»` բերելով այս երկրների տարածքային վերակազմավորումներին։ Դրանից հետո Գերմանիան ներխուժեց Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը հրամայեց Կարմիր բանակին ներխուժել Լեհաստան սեպտեմբերի 17-ին[3]: 1940 թվականի մարտին Ֆինլանդիայի Կարելիա և Սալլա տարածաշրջանները կցվեցին ԽՍՀՄ-ին Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո։ Դրան հաջորդեց Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի մի մասի (Բեսարաբիա, Հյուսիսային Բուկովինա և Հերցի մարզ) անեքսիան ԽՍՀՄ կողմից։ Էթնիկ ուկրաինացիների և բելառուսների առկայությունը Լեհաստանում դարձավ Լեհաստան ներխուժման արդարացում։ Ստալինի ներխուժումը Բուկովինա 1940 թվականին խախտեց պայմանագիրը, քանի որ այն չէր գտնվում ԽՍՀՄ հետաքրքրությունների գոտում[4]։
Պատերազմից հետո Ռիբբենտրոպը մեղադրվեց պատերազմական հանցագործությունների մեջ և մահապատժի ենթարկվեց։ Մոլոտովը մահացավ 96 տարեկանում 1986 թվականին։
Պայմանագրի գաղտնի դրույթի գոյության մասին ԽՍՀՄ կառավարությունը ժխտում էր մինչև 1989 թվականը, երբ վերջապես բացահայտվեց այն[5]։