Կանայք ԱՄՆ Սենատում
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կանայք ԱՄՆ Սենատում, ԱՄՆ Սենատում ընտրված կանայք, որոնց թիվը 1789 թվականից՝ Սենատի հիմնադրումից ի վեր, կազմում է 56[1][2]։ Ամերիկյան պատմության մեջ առաջին կինը, որը տեղ է զբաղեցրել ԱՄՆ Սենատում, Ռեբեկա Ֆելթոնն էր Ջորջիա նահանգից։ Նա նշանակվել է այդ պաշտոնում նահանգապետ Թոմաս Հարդվիքի կողմից՝ մահացած Թոմաս Ուոթսոնի փոխարեն։ Ֆելթոնը ներկայացրել է իր նահանգը 1922 թվականի նոյեմբերի 21-22-ը[3][4]։ Իր հերթին՝ ժողովրդավարությամբ ընտրված առաջին կին սենատորը Արկանզաս նահանգից Հեթի Կարաուեյն էր։ 1932 թվականին՝ Սենատի ընտրություններում, նա հաղթանակ է տարել՝ հավաքելով 31 133 ձայն, որը կազմում էր ընդհանուր ձայների 91,62%-ը[5]։ 1938 թվականին նա կրկնել է իր հաջողությունը՝ 122 883 ձայնով (89,58%) վերընտրվելով երկրորդ ժամկետում[6]։
Սենատում ծառայող 56 կանանցից 36-ը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ էր, 20-ը՝ հանրապետական[2]։