Կառլ IV (Ֆրանսիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ IV (մայիսի 18, 1294[1], Creil - փետրվարի 1, 1328[2], Վենսեն), մականունը Ֆրանսիայում Ազնիվ (le Bel) և Նավառայում Ճաղատ (el Calvo), եղել է Կապետինգների հարստության տասնհինգերորդ և վերջին Ֆրանսիայի թագավորը, ինչպես նաև Նավառայի թագավորը (որպես Կառլ I) 1322 թվականից մինչև իր մահը։
Կառլ IV ֆր.՝ Charles IV de France | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1294[1] |
Ծննդավայր | Creil |
Մահացել է | փետրվարի 1, 1328[2] (33 տարեկան) |
Մահվան վայր | Վենսեն |
Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Blanche of Burgundy?, Marie of Luxembourg? և Jeanne d'Évreux?[3] |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ IV Գեղեցիկ[3], մայր՝ Ժաննա I Նավառացի[3] |
Զբաղեցրած պաշտոններ | king of France? և sovereign of Navarre? |
Երեխաներ | Marie of France? և Blanche of France, Duchess of Orléans? |
Charles IV of France Վիքիպահեստում |
Կառլը Ֆիլիպ IV Գեղեցիկի երրորդ որդին էր, և իր հոր նման հիշվում էր որպես «ազնիվ» կամ «գեղեցիկ»[4][5]։
1323 թվականին Կառլը ներքաշվեց գյուղացիական ապստամբությանը Ֆլանդիայում և 1324 թվականին անհաջող թեկնածություն ներկայացրեց Սրբազան Հռոմի կայսրի ընտրություններում։ Որպես Գույանի դուքս, Անգլիայի թագավոր Էդուարդ II-ը եղել է Կառլի վասալը, սակայն չուզենալով էր վճարում տուրք այլ թագավորի։ Տարաձայնությունների արդյունքում Կառլը նվաճեց Գույանի դքսությունը Սան-Սարդոսի պատերազմ (1324) կոչվող հակամարտության արդյուքում։ Հաշտության պայմանագրով Էդուարդը համաձայնվեց հավատարմության երդում տալ Կառլին և վճարել ռազմատուգանք։ Փոխարենը Գույանի մի մասը վերադարձվեց Էդուարդին։
Էրբ Կառլը մահացավ առանց տղամարդ ժառանգորդի, Կապետինգների հիմնական գիծը կտրվեց։ Նավառայում նրան փոխարինեց նրա զարմուհի Իոհաննա II-ը, իսկ Ֆրանսիայում հայրական կողմից առաջին զարմիկ Ֆիլիպ VI-ը։ Այնուամենայնիվ Կառլի մահից հետո սկսվեց ժառանգության համար պայքար Վալուաների և Կառլի քույր Իզաբելլայի միջև, ինչը դարձավ Հարյուրամյա պատերազմի հիմնական պատճառներից մեկը։