Կարնարվոն (ամրոց)
From Wikipedia, the free encyclopedia
Կարնարվոն (անգլ.՝ Caernarfon Castle), միջնադարյան ամրոց, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Գվինեդ թագավորությունում, Ուելսում, Կարնվարոն քաղաքում։ 11-րդ դարի վերջից մինչև 1283 թվականը ժամանակակից ամրոցի տեղում տեղակայված էր նորմանյան տիպի փայտե ամրոց (անգլ.՝ motte-and-bailey): 1283 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի ղեկավարությամբ հին, փայտե ամրոցի տեղում սկսել են կառուցել նոր՝ քարե ամրոց։ Ամրոցը կառուցվել է որպես Էդուարդ I-ի մասշտաբային ծրագրի մաս՝ Ուելսում անգլիական ազդեցությունը ուժեղացնելու համար, որի ընթացքում ստեղծվել են այլ ամրոցներ (Բոմարիս, Կոնվի, Հարլեք)[1], ինչպես նաև հիմնադրվել են նոր քաղաքներ (Ֆլինտ, Աբերիստուիտ, Ռիդլան)[2]։ Ամրոցը 13-14-րդ դարերի Արևմտյան Եվրոպայի ռազմական ճարտարապետության հիանալի օրինակ է։
Արագ փաստեր Caernarfon Castle*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Կարնարվոն ամրոց | |
Caernarfon Castle* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Կարնարվոնը 1994 թվականին | |
Երկիր | Անգլիա |
Տիպ | ամրոց |
Չափանիշներ | Մշակութային i, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 53°08′21″ հս․. լ. 4°16′37″ ամ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1986 (անհայտ նստաշրջան) |
Համար | 374 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել