Կենտավրոսի Պրոքսիմա
From Wikipedia, the free encyclopedia
Կենտավրոսի Պրոքսիմա (անգլ.՝ Proxima Centauri), փոքր, ցածրազանգված աստղ, որն արեգակին ամենամոտ հայտնի աստղն է և գտնվում է Կենտավրոսի համաստեղությունում՝ արեգակից 4․244 լուսային տարի կամ 1․301 պարսեկ հեռավորության վրա։ Լատիներեն անվանումը նշանակում է «Կենտավրոսի ամենամոտ աստղը»։ Հայտնաբերվել է 1915 թվականին շոտլանդացի աստղագետ Ռոբերտ Ինեսի կողմից։ 11.13 տեսանելի աստղային մեծությամբ անզեն աչքի համար անտեսանելի է։ Հանդիսանում է Կենտավրոսի ալֆա համակարգի անդամ, կրում է Կենտավրոսի ալֆա C անունը և գտնվում է Կենտավրոսի ալֆա AB զույգից 2.18° դեպի հարավ-արևմուտք։ Ներկայումս գտնվում է այդ զույգից 12․950 աստղագիտական միավոր հեռավորության վրա, որի շուրջը սիդերիկ պտույտի պարբերությունը կազմում է մոտավորապես 550,000 տարի։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | Բռնկվող աստղեր, eruptive variable star?, աստղ, կրկնակի աստղ, near-IR source?, rotating variable star? և Փոփոխական աստղեր | ||
Հեռավորություն | 1,3019 պկ[1] | ||
Տեսանելի աստղային մեծություն | 11,13[2] (V) | ||
Համաստեղություն | Կենտավրոս | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −20,578199 ± 0,004684 km/s[3] | ||
Պարալաքս | 768,0665 ± 0,0499 մավ[1] | ||
Բացարձակ աստղային մեծություն | 15,49 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | M5V[4] | ||
Գույնի ցուցանիշ | 1,9 | ||
Փոփոխականություն | Բռնկվող աստղեր[5], rotating variable star?[6][7] և BY Draconis variable?[8] | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Շառավիղ | 0,141 արևային շառավիղ[9] | ||
Տրամագիծ | 200 000 ± 1 կմ | ||
Տարիք | մ.թ.ա. 555033 հազարամյակ | ||
Լուսավորություն | 0,0017 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 2,7 ± 0,3 km/s[10] | ||
Արբանյակ | Պրոքսիմա Կենտավրոսի b և Proxima Centauri d? | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
| |||
Հայտնաբերող | Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես | ||
Հայտնաբերման տարեթիվ | 1915 |
Կենտավրոսի Պրոքսիման կարմիր թզուկ է, որի զանգվածը կազմում է արեգակի զանգվածի ութերորդ մասը, իսկ միջին խտությունը 33 անգամ ավելին է արեգակի խտությունից։ Երկրին մոտ գտնվելու շնորհիվ ուղղակիորեն կարելի է չափել նրա անկյունային տրամագիծը, իսկ փաստացի տրամագիծը հավասար է արեգակի տրամագծի մեկ յոթերորդ մասին։ Թեև ունի շատ ցածր միջին լուսատվություն, Պրոքսիման բռնկվող աստղ է, որը մագնիսական ակտիվության պատճառով ենթարկվում է պայծառության պատահական կտրուկ աճերի։ Աստղի մագնիսական դաշտը ստեղծվում է կոնվեկցիայի միջոցով, որի արդյունքում բռնկման ակտիվությունն առաջացնում է ռենտգենյան ճառագայթների արտանետում, որը նման է արեգակի կողմից արտանետվողին։ Կոնվեկցիայի միջոցով Պրոքսիմայի միջուկում նյութերի խառնումն ու նրա՝ հարաբերականորեն ցածր էներգաարտադրության մակարդակը նշանակում են, որ Պրոքսիման ևս չորս տրիլիոն տարի լինելու է Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամի աստղ։
Կենտավրոսի Պրոքսիման ունի երկու հաստատված և մեկ չհաստատված մոլորակ։ Պրոքսիմա Կենտավրոսի b-ի գոյության մասին հայտարարվել է 2016 թվականի սկզբին․ այն աստղի շուրջը պտտվում է կոպիտ հաշվարկներով 0․05 աստղագիտական միավոր կամ 7․5 միլիոն կմ հեռավորության վրա, իսկ սիդերիկ պարբերությունը կազմում է մոտավորապես 11.2 երկրային օր։ Հաշվարկված զանգվածը առնվազն 1.17 անգամ գերազանցում է Երկրի զանգվածին[11], իսկ ջերմաստիճանն այնպիսին է, որ նրա մակերևույթի վրա ջուրը կարող է գոյություն ունենալ հեղուկ վիճակում, այսպիսով՝ այն գտնվում է Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում, թեև, Կենտավրոսի Պրոքսիմայի կարմիր թզուկ ու բռնկվող աստղ լինելու հանգամանքով պայմանավորված, այնտեղ կյանքի գոյությունը կասկածի տակ է առնվում։ Երկրի զանգվածից մեծ զանգված ունեցող Պրոքսիմա c-ն, որը պտտվում է 1․5 աստղագիտական միավոր կամ 220 միլիոն կմ հեռավորությամբ և 1900 օր կամ 5․2 տարի սիդերիկ պարբերությամբ, հայտնաբերվել է 2019 թվականին ու հաստատվել 2020 թվականին՝ օգտագործելով 1995 թվականի արխիվային պատկերները․ երբևէ ուղղակիորեն պատկերված ամենամոտ մոլորակն է (և առաջինը)։ 2019 թվականին, օգտագործելով շառավղային արագության տվյալները, արձանագրվել է 5․15 օր սիդերիկ պարբերությամբ լրացուցիչ ազդանշան։ Ազդանշանի հավանական բացատրությունների թվում են չբացահայտված էկզոմոլորակները կամ վիճակագրական աղմուկը[11] [Ն 1]։