Կոլումբիայի ղեկավարների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կոլումբիայի նախագահ, Կոլումբիայի կառավարության ու երկրի ղեկավարը։ Ներկայիս Կոլումբիայի տարածքում, հնագույն ժամանակներից մինչև հիմա, գոյություն են ունեցել տարբեր երկրներ, կառավարման տարբեր համակարգերով։ Հնում երկրի տարածքում ամենանշանավոր մշակույթը չիբչան էր, որն ստեղծել է մի շարք պետական կազմավորումներ։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Անդ շրջանը ներկայիս Էկվադորի հետ սահմանին մտնում էր ինկերի կայսրության կազմի մեջ։
Կոլումբիայի նախագահ
Presidente de la República de Colombia | |
---|---|
Կոլումբիայի նախագահի տարբերանշան | |
Նստավայր | Կասա դե Նարինյո դղյակ |
Նշանակող | Ուղիղ ընտրությունների արդյունքում |
Պաշտոնավարման ժամկետ | 4 տարի, 2 ժամկետ |
Անդրանիկ պաշտոնավար | Սիմոն Բոլիվար |
Ձևավորում | 1819 թվականի դեկտեմբերի 17 |
Աշխատավարձ | COP$32.624.000 ամեն ամիս |
Կայք | http://www.presidencia.gov.co/ |
Իսպանական գաղութացման սկսվելուց հետո, 1550 թվականին ստեղծվեց Նոր Գրանադան, որը որպես առանձին վարչատարածքային միավոր մտնում էր Պերույի փոխարքայության կազմի մեջ։ Իսպանիայում Բուրբոնների գահակալությունից հետո XVIII դարում ստեղծվեց առանձին Նոր Գրանադայի փոխարքայությունը, որում մտնում էին Կիտոն (ներկայիս Էկվադոր), Վենեսուելան ու ներկայիս Պանաման։
Իսպանիայից անկախանալու ու ժամանակավոր կառավարություն ստեղծելու շրջանը հայտնի է ինչպես «Հիմար հայրենիք»։ 1819—1823 թվականներին, հակագաղութացման պատերազմների ընթացքում, վերջնականապես հաստատվեց անկախություն։ 1829 թվականին Կոլումբիայից առանձնացավ Վենեսուելան, իսկ 1830 թվականին՝ Էկվադորը։ Դրա հետ կապված պետությունը փոխեց իր անվանումը և կոչվեց Նոր Գրանադա։
Կոլումբիայի ղեկավարների տվյալ ցանկում ժամանակագրական հերթականությամբ դասավորված են անձինք, ովքեր Կոլումբիայի տարածքում ղեկավարել են ամբողջ պատմության ընթացքում, սկսած իսպանական գաղութացումից։ Անկախության հռչակումից հետո, կապված պատմական իրադարձությունների ու սահմանադրական սահմանափակումների հետ, գործադիր իշխանության ղեկավարը միշտ չէ, որ կոչվում է նախագահ, սակայն փոխարինեց այս պաշտոնը տարբեր պաշտոններով։