Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ցանկում ներկայացված են ծագումով հայ այն անձանց անունները, որոնց շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում 1941-1945 թվականների 1941-1945 թվականների Խորհրդա-գերմանական պատերազմի ժամանակ։ Ընդհանուր թվով այդ և դրան նախորդած Խորհրդա-ֆիննական պատերազմի, ինչպես նաև այլ ռազմական բախումների ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչմանն են արժանացել 104, այլ տվյալներով՝ 106 հայորդիներ[1][2]։
Սա սպասարկու ցանկ է հարակից հոդվածների վրա աշխատանքը համաձայնեցնելու համար: Զգուշացումը չի դրվում հիմնական տեղեկատու ցանկերում և գլոսսարիումներում: |
Ըստ որոշ տվյալների՝ 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի և դրան նախորդած 1939-1940 թթ. խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած հայերի թիվը 101-ն է, որոնցից 4-ը՝ խորհրդա-ֆիննական պատերազմում ստացածները, իսկ ընդհանրապես, Խորհրդային Միության հերոսի կոչում ստացել են 108 հայեր, որոնցից 3-ը՝ հետպատերազմյան խաղաղ շինարարության տարիներին կատարված սխրանքների համար[3]։