Հյուսիսային Իրանի խանություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Իրանի խանություններ[1][2] (թուրքական քարոզչության արդյունքում երբեմն սխալմամբ օգտագործվում է ադրբեջանական խանություններ անվանումը) 50-70 տարի (1747-1828) թյուրքախոս հարստությունների կողմից ղեկավարվող մուսուլմական ավատատիրական տիրույթներ էին Անդրկովկասում, ավելի կոնկրետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների տարածքներում, և Իրանի հյուսիսում՝ այժմ այսպես կոչվող «Իրանական Ադրբեջանում»[3][4]։
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Ադրբեջանցիները հավակնում են այդ խանությունները համարել իրենցը՝ պատճառաբանելով, որ դա Ադրբեջանի պատմության ավատատիրական մասնատվածության փուլն է եղել, երբ երկիը բաժանված է եղել 20-ից ավելի խանությունների։ Միջնադարում այս փուլը ունեցել են բազմաթիվ պետություններ։ Դա մի գործընթաց է, երբ հիմնական, գոյություն ունեցող պետությունը բաժանվում է մանր մասերի, քանի որ կենտրոնական ղեկավարությունը թուլանում է։ Այդպիսի փուլ եղել է Հայաստանում, երբ առաջացել են կիսանկախ Վասպուրականը, Կարսը, Լոռին, Սյունիքը, Արցախը, Տարոնը։ Ավատատիրական մասնատվածության վառ օրինակ են Գերմանիան և Իտալիան, որոնք այդ վիճակում մնացին երկար դարեր՝ մինչև 19-րդ դարի վերջին քառորդը։ Սակայն Ադրբեջանի պարագայում սա չի կարող կիրառվել առնվազն 4 պատճառով.
- վերոնշյալ տարածքները երբևէ համախմբված չեն եղել միացյալ պետության կազմում,
- ղեկավար խաների միայն մի մասն է ունեցել թյուրքական ծագում, մնացածները եղել են իրանցիներ,
- միայն մի քանի խանություններում, այն էլ՝ ժամանակավորապես, թյուրքախոս բնակչությունը մեծամասնություն է կազմել,
- աշխարհի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանը հայտնվել է 1918 թվականին, իսկ մինչ այդ նրանց Կովկասում անվանում էին թաթարներ, Իրանում՝ թուրքեր։
Հյուսիսային Իրանի խանությունները առաջացել են հիմնականում 1747 թվականին՝ նախկին պարսկական 4 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների (Երևան, Ղարաբաղ կամ Գանձակ, Շամախի, Թավրիզ) տարածքում՝ Նադիր շահի մահից հետո։ Ընդ որում, առաջին երեք կուսակալություններից առաջանում են Արևելյան Հայաստանի և մնացյալ Անդրկովկասի 10 խանությունները, իսկ Թավրիզի կուսակալությունից՝ Հյուսիսային Իրանի տարածքների 10 խանությունները։ Խանությունները գոյատևել են քիչ թե շատ որպես կիսանկախ միավորներ մոտ կես դար՝ մինչև 1795 թվականը։ Աղա Մահմադ խան Ղաջարիի՝ խաների դեմ ուղղված պատժիչ արշավանքից հետո խանությունները մտնում են Շահական Պարսկաստանի կազմի մեջ, ապա հյուսիսային վերոնշյալ 10 խանությունները 1804 թվականից սկսած անցնում են Ռուսական կայսրությանը։
Թյուրքական ցեղերից բացի առանձին խանությունների բնակչության զգալի մասը կազմում էին տարածաշրջանի բնիկ ժողովուրդները՝ հայերը, վրացիները, քրդերը (այդ թվում եզդիները), ասորիները, թալիշները, թաթերը, ուտիները, լեզգիները, դաղստանյան տարբեր ժողովուրդներ՝ ավարները և այլք[5]։ Նրանցից հայերը և վրացիները ունեին ավելի կիսանկախ կարգավիճակ. դեռ շարունակում էին գոյատևել նախկին Վրաստանի թագավորության բեկորներից մեկը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ Արցախում ՝ Խամսայի մելիքությունները։