Հյուսիսատլանտյան պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսատլանտյան պայմանագիր (անգլ.՝ North Atlantic Treaty), միջազգային համաձայնագիր, որը կնքվել է 1949 թվականի ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Կոլումբիա դաշնային շրջանի Վաշինգտոն քաղաքում, արևմտաեվրոպական և հյուսիսամերիկյան 12 երկրների կողմից՝ հավաքական պաշտպանության նպատակով ջանքերի միավորման, Հյուսիսատլանտյան աշխարհաշրջանում խաղաղության, անդորրի և անվտանգության պահպանման նպատակով։
Հյուսիսատլանտյան կամ Վաշինգտոնի պայմանագիրը հիմնադիր փաստաթուղթ դարձավ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կամ անգլերեն հապավմամբ՝ ՆԱՏՕ-ի (NATO, North Atlantic Treaty Organization) ստեղծման համար։
Պայմանագրի լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1949 թվականի օգոստոսի 24-ից։ Պայմանագիրը ռատիֆիկացրել են ստորագրող երկրների մեծ մասը։ Պայմանագրի դեպոզիտար, այսինքն՝ պահպանող կողմն է ԱՄՆ-ի կառավարությունը։