Հնդկաստանի դարպաս
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի դարպասը (նեպալ.՝ भारत द्वारमण्डप) ճարտարապետական հուշարձան է, որը կառուցվել է 20-րդ դարում, Մումբայում, Հնդկաստան[5]։
Հնդկաստանի դարպաս | |
---|---|
Հնդկաստանի դարպաս․ հիմնադրվել է 1911 թվականին՝ ի հիշատակ Ջորջ V թագավորի և Մարիա Թեքցի թագուհու ժամանմանը Ապոլլո Բանդեր | |
Տեսակ | հաղթակամար |
Ճարտարապետ | George Wittet?[1] |
Ստեղծում | 1924 |
Բացում | դեկտեմբերի 4, 1924[2] |
Բարձրություն | 26 մետր |
Լայնություն | 15 մետր |
Երկիր | Հնդկաստան[3] |
Քաղաք | Colaba? |
Բնակավայր | Mumbai City district?[4] |
Ոճ | Indo-Saracenic architecture? |
Պատկանում է | Archaeological Survey of India? |
Gateway of India Վիքիպահեստում |
Հուշարձանը կառուցվել է ի հիշատակ Հնդկաստանի կայսր Ջորջ V թագավորի և Մերի թագուհու Ապոլլո Բանդեր ժամանման, 1911 թվականին Հնդկաստան ուղևորության այցի ժամանակ։ Կառուցված է Ինդո-Սարացենիկ ոճով, Հնդկաստանի դարպասի հիմնաքարը դրվել է 1911 թվականի մարտի 31-ին։ Կառույցը կամար է, որը կազմված է բազալտից, 26 մետր (85 ոտնաչափ) բարձրության։ Ջորջ Վիթեթթի վերջնական դիզայնը վավերացվել է 1914 թվականին և և հուշարձանի կառուցումը ավարտվել է 1924 թվականին։ Դարպասը հետագայում օգտագործվեց որպես խորհրդանշական հանդիսավոր մուտք Վիկերոսների և Բոմբեյի նոր կառավարիչների համար դեպի Հնդկաստան։ Այն ծառայում էր թույլատրելու մուտք դեպի Հնդկաստան։ Հնդկաստանի դարպասը տեղակայված է [[Ապոլլո Բանդեր|Ապոլլո Բանդերի շրջանի ջրային հատվածի դիմաց Chatrapathi Shivaji Maharaj Marg-ի վերջում Մումբայի Հարավում և նայում է դեպի Արաբական ծովը[6][7][8]։ Հուշարձանը նաև անվանվում է Մումբային Թաջ Մահալ[9] և զբոսաշրջության գրավչության լավագույն քաղաքներից է[10]։