Ճապոնիայի հատուկ քաղաքներ
From Wikipedia, the free encyclopedia
imagemap_invalid_title Հատուկ քաղաքներ (ճապ.՝ 特例市 Տոկուրեյ սի) - Ճապոնիայի քաղաքներ, որոնց բնակչություն 200 հազարից ավելի է։ Նրանք հաստատվում են կառավարական կոմիսիայի կողմից Ճապոնիայի «Տեղական ինքնավարության» օրենքի 1-ին պարագրաֆի, 23-րդ բաժնի, 252-րդ հոդվածի և թեկնածու-քաղաքի և պրեֆեկտուրայի խորհրդի համատեղ որոշման հիման վրա։
Հատուկ քաղաքները ստանում են առողջապահության, շրջապատող միջավայրի պահպանման, քաղաքի պլանավորման և զարգացման ոլորտներում պրեֆեկտուրաների լիազորությունները, սակայն այդ ծավալը ավելի քիչ է նրանից, որը ունեն Ճապոնիայի կենտրոնական քաղաքները։