Մասնակից:Անի Ելուգյան/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Մարդկային վարքագիծ, անհատների կամ խմբերի պոտենցիալ և արտահայտված ունակությունն (մտավոր, ֆիզիկական և սոցիալական), որ միտված է արձագանքելու ներքին և արտաքին ազդակներին, իրենց ողջ կյանքի ընթացքում: Վարքագիծը պայմանավորված է գենետիկական և շրջակա միջավայրի գործոններով, որոնք ազդում են անհատի վրա: Վարքագիծը նաև մասամբ պայմանավորված է մտքերով և զգացմունքներով, որոնք պատկերացում են տալիս անհատի հոգեկանի մասին՝ բացահայտելով այնպիսի բաներ, ինչպիսիք են վերաբերմունքն ու արժեքները: Մարդկային վարքագիծը ձևավորվում է հոգեբանական գծերով, քանի որ անհատականության տեսակները տարբերվում են անձից անձ՝ առաջացնելով տարբեր գործողություններ և վարքագիծ:
Սոցիալական վարքագիծը բացատրում է ուրիշների դեմ ուղղված գործողությունները: Այն կապված է սոցիալական փոխազդեցության և մշակույթի, ինչպես նաև էթիկայի, միջանձնային հարաբերությունների, քաղաքականության և հակամարտությունների զգալի ազդեցության հետ: Որոշ վարքագծեր սովորական են, իսկ մյուսները՝ անսովոր: Վարքագծի ընդունելիությունը կախված է սոցիալական նորմերից և կարգավորվում է սոցիալական վերահսկողության տարբեր միջոցներով: Սոցիալական նորմերը նաև ձևավորում են վարքագիծը, երբ մարդկանց վրա ճնշում է գործադրվում հետևելու որոշակի կանոններին և դրսևորելու որոշակի վարքագիծ, որոնք համարվում են ընդունելի կամ անընդունելի՝ կախված տվյալ հասարակությունից կամ մշակույթից:
Ճանաչողական վարքագիծը հաշվի է առնում գիտելիքների ձեռքբերման և օգտագործման գործողությունները: Այն վերաբերում է, թե ինչպես է տեղեկատվությունը յուրացվում և փոխանցվում, ինչպես նաև գիտելիքի և անձնական համոզմունքների ստեղծագործական կիրառում, ինչպիսին կրոնն է: Ֆիզիոլոգիական վարքագիծը հաշվի է առնում մարմինը պահպանելու գործողությունները: Այն վերաբերում է մարմնի հիմնական գործառույթներին, ինչպես նաև առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներին: Տնտեսական վարքագիծը հաշվի է առնում նյութերի մշակման, կազմակերպման և օգտագործման, ինչպես նաև աշխատանքի այլ ձևերի հետ կապված գործողությունները: Էկոլոգիական վարքագիծը հաշվի է առնում էկոհամակարգի հետ կապված գործողությունները: Այն վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ փոխազդում այլ օրգանիզմների հետ և ինչպես է շրջակա միջավայրը ձևավորում մարդու վարքագիծը: