Մասնակից:Aregnaz2001/Ավազարկղ 3
From Wikipedia, the free encyclopedia
Լագոս (/ˈleɪɡɒs, -ɡoʊs/.[1] յորուբա՝ Èkó)[2] Նիգերիայի ամենամեծ քաղաքն է: Այն, իր հարակից տարածքների համեմատ, ամենաբնակեցվածն է Նիգերիայում և աֆրիկյան Ենթասահարայում: Այն աշխարհի ամենաարագ զարգացող[3][4][5][6][7][8][9] և ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներից մեկն է[10][11]։ Լագոսը խոշոր ֆինանսական կենտրոն է` Աֆրիկայում[12], ամենաբարձր ՀՆԱ ունեցող չորրորդ երկիրն է, որտեղ էլ գտնվում է մայրցամաքի խոշորագույն և առավել բեռնված ծովային նավահանգիստներից մեկը[13][14][15]: Լագոսն ի սկզբանե եղել է նավահանգստային քաղաք, քանի որ ստեղծվել է կղզեխմբերի վրա, որոնք գտնվում են Լագոս կղզու ներկայիս Տեղական կառավարման տարածքներում (LGA), Էթի-Օսայում, Ամուու-Օդոֆինում և Ապապայում: Կղզիները տարանջատվում են փոքր թերակղզիներով, որոնք միմյանցից հեռացնում են Լագոսի ծովածոցի հարավարևմտյան մասերը, մինչդեռ պաշտպանվում են Ատլանտյան օվկիանոսի բարիերային կղզիներից և ավազային թերակղզիներից, որոնցից է օրինակ՝ Բար ծովածոցը, որը ձգվում է ափից 100 կմ դեպի արևելք և արևմուտք: Արագ քաղաքաշինության շնորհիվ Լագոսն ընդլայնվեց դեպի ծովածոցի արևմուտք` ներառելով ներկայիս տարածքները` Լագոսի Մեծ կղզին, Աջերոմի-Իֆելոդուն և Սուրուլերը: Դա հանգեցրեց Լագոսի երկու հիմնական տարածքային դասակարգմանը։ Կղզին, որը հանդիսանում է Լագոսի սկզբնական քաղաքը, հասնում էր մինչև Մեծ կղզի[16] կոչվող տարածք: Այս տարածքը ղեկավարվում էր Դաշնային կառավարության կողմից Լագոսի քաղաքային խորհրդի միջոցով՝ մինչև 1967 թվականը` Լագոս նահանգի ստեղծումը, ինչը հանգեցրեց Լագոսի մասնատմանը ներկայիս տեղական ինքնակառավարման յոթ տարածքների (LGA) և ի լրումն արևմտյան շրջանի այլ քաղաքների (որոնք այժմ կազմում են 13 իշխանական տեղական մարմիններ) կազմավում է նահանգը[17]: Լագոսը Նիգերիայի մայրաքաղաքն էր դեռ 1914 թվականից ( Լագոս նահանգի ստեղծումից հետո)։ Այնուհետև 1976 թվականին, պետական կապիտալը հետագայում տեղափոխվեց Իկեջա, իսկ 1991 թվականին դաշնային կապիտալը՝ Աբուջա: Լագոսը հայտնի է նաև «Մետրոպոլիտեն Լագոս»-ով, քանի որ «Լագոս Մետրոպոլիտենի տարածք»-ը[18] բաղկացած է 20 տեղական իշխանական մարմիններներից և 16, այդ թվում, ներառյալ նաև Իկեջան՝ Լագոս նահանգի պետական մայրաքաղաքը[19]: Այս տարածքները կազմում է Լագոս նահանգի ընդհանուր հողատարածքի 37%-ը, բայց այդ տարածքներով շրջագայելու իրավունք ունի նահանգի ընդհանուր բնակչության մոտ 85%-ը[17][20]: Մետրոպոլիտեն Լագոսի բնակչության թիվը վիճելի է: 2006 թվականի մարդահամարի տվյալներով՝ այս շրջակայքում բնակվել է մոտ 8 միլիոն մարդ: Այնուամենայնիվ, այդ ցուցանիշը Լագոսի նահանգային կառավարությունում ևս վիճելի ցուցանիշ համարվեց[21]: 2015 թվականի դրությամբ ոչ պաշտոնական հրապարակումներով «Մեծ Մետրոպոլիտեն Լագոս»-ի բնակչությունը, որն իր մեջ ներառում է Լագոսը և մետրոպոլիտենի շրջակայքը, որը հասնում է մինչև Օգուն նահանգ, մոտավորապես 21 միլիոն է կազմում[17][22][23]:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լագոս | |||||
Lagos | |||||
| |||||
Լագոսը | |||||
Երկիր | Նիգերիա | ||||
Մակերես | 999,58 կմ² | ||||
ԲԾՄ | 5 մ | ||||
Բնակչություն | 7 937 932 մարդ (2006) | ||||
Խտություն | 7941 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | ~10 000 000 | ||||
Տեղաբնականուն | լագոսցի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Պաշտոնական կայք | lagosstate.gov.ng (անգլ.) | ||||
| |||||