Մասնակից:Aren1997tumanyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Infobox boxer Ռոյ Ջոնս կրտսեր (անգլ.՝ Roy Jones Jr․; 1969 թվականի փետրվարի 16 Պենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ)– ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: 1988 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Աշխարհի միջինծանրքաշային բացարձակ չեմպիոն: Աշխարհի չեմպիոն միջին (IBF վարկածով, 1993-1994), երկրորդ միջին (IBF վարկծաով,1994-1996), միջինծանր (WBC վարկածով, 1997, 1997-2002 և 2003-2004; WBA վարկածով, 1998-2002; IBF վարկածով, 1999-2002), առաջին ծանր (WBU վարկածով) և ծանր (WBA վարկածով, 2003) քաշային կատեգորիաներում: Ամերիկյան լրագրողների միությունը, որը գրում էր բռնցքամարտի մասին, Ջոնսին անվանեց «Տասնամյակի բռնցքամարտիկ» 90-ական թվականններին: Ջոնսը առաջին բռնցքամարտիկն է ողջ բռնցքամարտի պատմության մեջ, ով դարձել է աշխարհի չեմպիոն միջին, ապա կարողացել է տիտղոսներ նվաճել երկրորդ միջին, միջինծանր ծանր քաշային կատեգորիաներում: Բացի բռնցքամարտից Ռոյ Ջոնսը հայտի է նաև իր երաժշտական և դերասանական ունակություններով: 2001 թվականին նա ձայնագրել է իր առաջին ալբոմը ռեփ ոճով, իսկ 2003 թվականին նկարահանվել է «Մատրիցա: Վերբեռնում» ֆիլմում կապիտան Բալլարդայի դերում: Բացի այդ նա նկարահանվել է «Ունիվելսալ զինվոր 4» ֆիլմում: