Մարգարետ Միտչել
Մարգարետ Միտչել (անգլ / From Wikipedia, the free encyclopedia
Մարգարետ Միտչել (անգլ.՝ Margaret Mitchell, նոյեմբերի 8, 1900(1900-11-08)[1], Ատլանտա[2][3] - օգոստոսի 16, 1949(1949-08-16)[2][3][4][…], Ատլանտա[2][3]), ամերիկացի գրող, հեղինակը «Քամուց քշվածները» վեպի, որի համար արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ ԱՄՆ 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի մասին պատմող այդ վեպը, առաջին անգամ տպագրվելով 1936 թվականին, հետագայում հենց միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս է տեսել ավելի քան յոթանասուն անգամ, թարգմանվել ու հրատարակվել է նաև աշխարհի 37 լեզուներով։ Գրական այդ ստեղծագործությունը ճանաչվել է 1936 թվականի ամենանշանակալից վեպը, և հեղինակին շնորհվել է Գրքի ազգային մրցանակ ( National Book Award)[7]: Վեպի հիման վրա կինոռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգը 1939 թվականին նկարահանել է համանուն Քամուց քշվածները հանրահայտ ֆիլմը, որն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի ութ «Օսկար» մրցանակի։
Մարգարետ Միտչել Margaret Mitchell | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1900(1900-11-08)[1] |
Ծննդավայր | Ատլանտա[2][3] |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1949(1949-08-16)[2][3][4][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Ատլանտա[2][3] |
Գերեզման | Oakland Cemetery |
Գրական անուն | Margaret Mitchell |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, լրագրող և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ և The Westminster Schools? |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Քամուց քշվածները և Lost Laysen? |
Պարգևներ | |
Ամուսին | Berrien Kinnard Upshaw? և John Robert Marsh? |
Ազգականներ | Joseph Mitchell? և Mary Melanie Holliday? |
Margaret Mitchell Վիքիպահեստում |
Վերջին ժամանակներս լույս են ընծայվել Միտչելի՝ օրիորդական տարիների գրվածքները և «Lost Laysen» նորավեպը, որ նա գրել է պատանեկան հասակում։ Առանձին գրքում ամփոփված՝ վերահրատարակվել են նաև The Atlanta Journal-ի համար նրա գրած հոդվածները։