Մարիա Դիկինի մեդալ
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Դիկինի մեդալ (անգլ.՝ Dickin Medal), Մեծ Բրիտանիայի բարձրագույն զինվորական պարգև։ Նախատեսված է կենդանիների համար։ Պարգևը հիմնվել է 1943 թվականին Մարիա Դիկինի (1870-1951) նախաձեռնությամբ, որը կենդանիների օգնության բարեգործական PDSA կազմակերպության հիմնադիրն էր։ Մեդալը պատրաստված է բրոնզից, պատկերում է դափնեպսակ և երեսին «Քաջության համար» (For Gallantry) և «Մենք նույնպես ծառայում ենք» (We Also Serve) գրություններն են։ Պարգևը հանձնում է Լոնդոնի լորդ-քաղաքագլուխը։
Մարիա Դիկինի մեդալ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Նշանաբան | «We Also Serve» | ||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Տեսակ | ռազմական պարգև և մեդալ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | 1943 | ||||
Հերթականություն | |||||
Կայք | pdsa.org.uk/what-we-do/animal-honours/the-dickin-medal | ||||
Dickin Medal Վիքիպահեստում |
Սկզբնական շրջանում մեդալը տրվում էր Ազգերի Բրիտանական Համագործակցության բանակում կամ քաղաքացիական փրկարար օղակներում ծառայող կենդանիներին։ 1943-1949 թվականներին պարգևատրվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմում մարդկանց օգնած կենդանիները։ Մեդալը տրվում է առ այսօր, օրինակ՝ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության ժա, մանակ մարդկանց օգնելու համար պարգևատրվել են երեք շուն՝ երկու առաջնորդող-շուն Սալթին և Ռոսելը (անգլ.՝ Salty и Roselle), որոնք իրենց կույր տերերին հանել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի վնասված շենքից՝ անցկացնելով ավելի քան 70 աստիճանավանդակ, և հետախույզ-շուն Ապոլոն, որը մասնակցել էր փրկարարական աշխատանքներին[1]։