Միրիոկեֆալոնի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Միրիոկեֆալոնիի ճակատամարտ (հուն․՝ Μάχη του Μυριοκέφαλου), Բյուզանդական կայսրության և Մանազկերտի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Փոքր Ասիան նվաճած Իկոնիայի սուլթանության միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Տեղի է ունեցել 1176 թվականի սեպտեմբերի 17-ին Փռյուգիա տարածաշրջանում։ Միրիոկեֆալոնի ճակատամարտում թյուրք-սելջուկները դարանամուտ էին եղել Միրիոկեֆալո ամրոցի մոտակայքում գտնվող լեռնային կիրճերից մեկում՝ Իկոնիայի (Ռումի) սուլթան Կիլիջ-Արսլան II-ի գլխավորությամբ, և գլխովին ջախջախեցին բյուզանդացի կայսր Մանուիլ I Կոմնենոսի բանակը։ Տվյալ պարտությունը զրոյացրեց այն թվացյալ ձեռքբերումը, որը ունեցել էին բյուզանդացիները 1117 թվականին Փիլիմելիոնի ճակատամարտում (ներկայիս Ակշեխիր) թուրքերին հաղթելուց հետո։
Արագ փաստեր Միրիոկեֆալոնի ճակատամարտ, Թվական ...
Թվական | 1176, սեպտեմբերի 17 |
---|---|
Մասն է | Բյուզանդա-սելջուկական պատերազմներ |
Վայր | Միրիոկեֆալո, Բեյշեխիր լճի մոտ |
Արդյունք | սելջուկների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բյուզանդական կայսրություն Հունգարիայի թագավորություն, Անտիոքի դքսություն | Սելջուկյան սուլթանություն |
Հրամանատարներ | |
Մանուիլ I Կոմնենոս | Կիլիջ֊Արսլան II |
Կողմերի ուժեր | |
25 000, 30 000, 40 000 | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Փակել