Յոզեֆ Մարիա Օլբրիխ
From Wikipedia, the free encyclopedia
Յոզեֆ Մարիա Օլբրիխ (դեկտեմբերի 22, 1867(1867-12-22)[1][2][3][…] կամ նոյեմբերի 22, 1867(1867-11-22)[4], Օպավա[5][4][3][…] - օգոստոսի 8, 1908(1908-08-08)[6][7][1][…], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5][8][9][…]), ավստրիացի ճարտարապետ, մոդեռնի վարպետ, Վիեննայի Վիեննական սեցեսսիոնիզմի ցուցահանդեսային շենքի հեղինակ։ 1900 թվականից ապրել և աշխատել է Գերմանիայում՝ Դարմշտադտում։
Յոզեֆ Մարիա Օլբրիխ գերմ.՝ Joseph Maria Olbrich | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1867(1867-12-22)[1][2][3][…] կամ նոյեմբերի 22, 1867(1867-11-22)[4] |
Ծննդավայր | Օպավա[5][4][3][…] |
Մահացել է | օգոստոսի 8, 1908(1908-08-08)[6][7][1][…] (40 տարեկան) |
Մահվան վայր | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5][8][9][…] |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա[10] |
Երկեր | Սեցեսսիոնի տուն |
Մասնագիտություն | ճարտարապետ, դիզայներ և ակնագործ |
Անդամություն | Գերմանական Վերկբունդ և Վիեննական սեցեսիոն |
Joseph Maria Olbrich[11] Վիքիպահեստում |
Ծնվել է հրուշակագործ-ձեռնարկատերի բազմազավակ ընտանիքում։ Ճարտարապետը ղեկավարում էր աղյուսի գործարան, և Յոզեֆը դեռ մանկուց ծանոթ էր շինարարական տեխնոլոգիաներին։ 1882 թվականին դպրոցը չավարտած աշխատում է որպես գծագրող, 1886-1890 թվականներին միջնակարգ կրթությունը ստացավ Վիեննայում, այնուհետև սովորեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում՝ Կառլ ֆոն Խազենաուէրի մոտ։ 1893 թվականից եղել է Օտտո Վագների օգնականը, կատարում էր կայանների աշխատանքային գծագրերը։
1896 թվականին վիեննացի նկարիչների միջև պառակտություն սկսվեց։ Գուստավ Կլիմտի գլխավորությամբ վիեննական Արվեստի դպրոցից դժգոհ նկարիչների և ճարտարապետների խումբը, առանձնացավ և հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Վիեննական սեցեսսիոնիզմը։ 1897 թվականին Օլբրիչը Կարլսպլատցում կառուցեց մոդեռնի հուշարձան՝ Սեցեսսիոնիզմի ցուցահանդեսային սրահը՝ ոսկյա տերևներից պատրաստված գմբեթով։
- Կարլսպլատց կայարան
- Վիեննական սեցեսսիոնիզմի ցուցահանդեսի սրահ
- Դարմշտադտի հարսանեկան աշտարակ
- Օլբրիխի տունը Դարմշտադտի նկարիչների գաղութում
- Վերին Հեսսեի ցուցահանդեսի տուն
- Ցուցահանդեսային շենք
- Դյուսելդորֆի հանրախանութը
- Էռնեստ Լյուդվիգի տունը
Դարմշտադտյան դուքս, արվեստի հովանավոր և Մատիլդա լեռան նկարիչների գաղութի հիմնադիր, Էռնեստ Լյուդվիգի նախաձեռնությամբ Օլբրիխը տեղափոխվեց Գերմանիա։ Ստանալով հեսսենական քաղաքացիություն և պրոֆեսորի տիտղոս՝ նա ղեկավարում էր գաղութը, կատարում էր նախագծերի մեծ մասը։ 1903 թվականին Օլբրիխը ամուսնացավ գերմանուհի Կլեր Մորավի հետ։ Գաղութում և Դարմշտադտի մերձակայքում կառուցված է երկու տասնյակ շենք, որոնց մի մասը կործանվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
1908 թվականին Օլբրիխը Դյուսելդորֆում կառուցեց պատմական Տիցա հանրախանութը, նույն թվականին 40 տարեկան հասակում մահացավ լեյկեմիայից։