Նոթինգհեմ
From Wikipedia, the free encyclopedia
Նոթինգհեմ (անգլ.՝ Nottingham [ˈnɒtɪŋəm]), քաղաք Անգլիայի կենտրոնական մասում, Նոթինգհեմշիր կոմսությունում, Մեծ Բրիտանիայում։ Բնակչությունը կազմում է 273 863 (27-րդը Մեծ Բրիտանիայում)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Նոթինգհեմ | |||
Nottingham | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Երկիր | ԱնգլիաԱնգլիա | ||
Կոմսություն | Նոթինգհեմշիր | ||
Հիմնադրված է | 600 թ. | ||
Մակերես | 74,61 կմ² | ||
ԲԾՄ | 61 մ | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | 288 700 մարդ (2007) | ||
Խտություն | 3735 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +44 | ||
Փոստային ինդեքս | NG | ||
Փոստային դասիչ | NG | ||
Պաշտոնական կայք | nottinghamcity.gov.uk | ||
| |||
Նոթինգհեմը մարզական խոշոր կենտրոն է նաև և 2015 թվականի հոկտեմբերին ստացել է «Անգլիական սպորտի օրրան» կոչում[1]։ National Ice Centre-ը, Holme Pierrepont National Watersports Centre-ը և միջազգային կրիկետի Trent Bridge մրցասպարեզը գտնվում են այս քաղաքում կամ նրա մերձակայքում։ Նոթինգհեմն ունի նաև ֆուտբոլի երկու պրոֆեսիոնալ թիմ՝ Notts County-ն և Nottingham Forest-ը, որը երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Բացի այդ, այստեղ գործում են ռեգբիի, հոկեյի, կրիկետի պրոֆեսիոնալ թիմեր, անց է կացվում թենիսի միջազգային Aegon Nottingham Open հեղինակավոր մրցաշարը, որն առաջին անգամ կայացել է այն բանից հետո, երբ Նոթինգհեմը հռչակվել է Մեծ Բրիտանիայի առաջին ֆուտբոլային քաղաք[2]։
2015 թվականի դեկտեմբերի 15-ին Նոթինգհմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է «Գրականության քաղաք»՝ այդպիսով ընկերակից դառնալով նման պատվի արժանացած ընդամենը չորս-հինգ քաղաքներին՝ Դուբլինին, Էդինբուրգին, Մելբուրնին ու Պրահային[3]։ Այդ տիտղոսն արտացոլում է Նոթինգհեմի գրական հարուստ ժառանգությունը, որն առնչվում է գրական այնպիսի հսկաների անունների հետ, ինչպես՝ Ջորջ Բայրոնը, Դեյվիդ Լոուրենսը, Ալան Սիլիթոուն։ Հաշվի է առնվել նաև գրական արդի համայնքի գործունեությունը, հրատարակչական հզոր արդյունաբերությունը, քաղաքի՝ պոետական բեմահարթակ ծառայելը[4]։