Շատ մեծ աստղադիտակ
From Wikipedia, the free encyclopedia
Շատ մեծ աստղադիտակ (անգլ.՝ Very Large Telescope, համառոտ՝ VLT), չորս առանձին 8,2 մետրանոց և չորս օժանդակ 1,8 մետրանոց օպտիկական աստղադիտակների համալիր՝ միավորված մեկ համակարգի մեջ, որը մտնում է Եվրոպական հարավային աստղադիտարանի կազմի մեջ։ Գտնվում է Չիլիի հյուսիսում, Ատակամա անապատում գտնվող 2635 մ բարձրությամբ Սերրո Պարանալ լեռան վրա։ Օպտիկական աստղադիտակների շարքում Շատ մեծ աստղադիտակն ամենամեծն է Երկրի վրա՝ հայելու ընդհանուր մակերեսով և ունի ամենաբարձր լուծաչափն աշխարհում[7]։
Արագ փաստեր Շատ մեծ աստղադիտակ, Տեսակ ...
Շատ մեծ աստղադիտակ | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Unit Telescope?[1], Auxiliary Telescope?[2], Very Large Telescope Interferometer?[3], Four Laser Guide Star Facility?[4] և VLT Survey Telescope?[5] |
Մասն է | Պարանալի աստղադիտարան |
Կառավարող | Եվրոպական հարավային աստղադիտարան |
Երկիր | Չիլի |
Տարածքաշրջան | Cerro Paranal? |
Վայր | Անտոֆագաստա |
ԲԾՄ | 2635 մետր[1] |
Կիզակետային երկարություն | 120 մետր[6] |
Հիմնադրվել է՝ | 1998 |
Կայք | eso.org/vlt(անգլ.) |
Very Large Telescope Վիքիպահեստում |
Փակել
Աստղադիտակներից յուրաքանչյուրը ունի 8,2 մ լայնությամբ առաջնային հայելի, որոնք սովորաբար օգտագործվում են առանձին, բայց կարող են օգտագործվել միասին, դրանք կազմում են մի զանգված, որը լրացվում է 1,8 մ բացվածքով չորս շարժական օժանդակ աստղադիտակներով (ATS)[7];