Ուելսլի քոլեջ
From Wikipedia, the free encyclopedia
Ուելսլի քոլեջ, սա ազատ արվեստների կանացի, մասնավոր քոլեջ է, որը բացվել է 1875 թվականին։ Ներկայումս նրա նպատակը «ազատ արվեստների բնագավառում կանանց գերազանց կրթությունը, ովքեր աշխարհի վրա ազդեցություն կունենան»։ Քոլեջի նշանաբանը՝ «Non Ministrari sed Ministrare» (Չընդունել ծառայություն, այլ ծառայել), արտացոլում է առաքելոթյունը։
Ուելսլի քոլեջ | |
---|---|
Տեսակ | համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և women's college? |
Հիմնադրված է | 1870 |
Հիմնադրիր | Henry Durant? |
Ընդհանուր անձնակազմ | 1177 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Women's College Coalition?[2], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[3], Կրթության ամերիկյան խորհուրդ[4], National Humanities Alliance?[5] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[6] |
Երկիր | ԱՄՆ[7] |
Տեղագրություն | Wellesley? |
Հասցե | 106 Central St, Wellesley, MA, 02481-8203[1] |
Կայք | wellesley.edu(անգլ.) |
Wellesley College Վիքիպահեստում |
Տեղակայված է Մասաչուսեթս նահանգի Ուելսլի քաղաքում (Բոստոնից 12 մղոն դեպի արևմուտք)։ Քոլեջում կրթությունը տևում է 4 տարի և ավարտվում է բակալավրի դիպլոմի հանձնմամբ։ Այս հաստատությունը նաև մտնում է «Յոթ քույրերի քոլեջներ»-ի խմբի մեջ։ Միաժամանակ այնտեղ կրթություն է ստանում շուրջ 2300 ուսանողուհի։
Քոլեջում խմբերը կազմվում են 12-14 ուսանողուհիներից, իսկ ուսանողուհիների թվային հարաբերությունը դասավանդողների թվին մոտավորապես 9:1 է: Քոլեջի գրադարանը պարունակում է ավելի քան 1,5 միլիոն գիրք, ամսագիր, բժշկական գրառումներ, քարտեզներ պահպանության այլ օբյեկտների փաստաթղթեր[8]։
Քոլեջում գործում է հատուկ ծրագիր, որի շնորհիվ կրթություն են ստանում այն կանայք, ովքեր այս կամ այն պատճառներով չեն կարողացել բակալավրի[9] դիպլոմ ստանալ։
Այս քոլեջը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ միասին հետազոտվեց Բենսոն Սնայդերի կողմից՝ իր՝ «Թաքնված ուսանողական կյանք» (1970) աշխատության մեջ, որում հեղինակը գալիս է այն եզրակացության, որ բազմաթիվ կուտակված խնդիրներ և չիրականացված պահանջներ խանգարում են ուսանողների արվեստագիտական մտածողությանը և անկախ զարգացմանը։
Երկար ժամանակ Ուելսլի քոլեջից ավելի շատ կին էր դուրս գալիս, ով հասել էր մասնագիտական զգալի հաջողությունների, քան որևէ այլ ուսումնական հաստատությունից[10]։