Պիտեր ֆոն Բագ
From Wikipedia, the free encyclopedia
Կարի Պիտեր Կոնրադ ֆոն Բագ (ֆիններեն՝ Kari Peter Conrad von Bagh, օգոստոսի 29, 1943(1943-08-29)[2], Հելսինկի, Ֆինլանդիա - սեպտեմբերի 17, 2014(2014-09-17)[2], Հելսինկի[1]), կինոյի ֆինն պատմաբան, գրող և ռեժիսոր։ Աշխատել է որպես ֆիննդական ֆիլմերի արխիվի ղեկավար և համակարգել է մի շարք փառատոներ։ Եղել է Filmihullu ամսագրի գլխավոր խմբագիրը։ 2001 թվականից մինչև կյանքի վերջը եղել է II Cinema Ritrovato փառատոնի գեղարվեստական ղեկավար Իտալիայի Բոլոնյա քաղաքում։ 2004 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի մրցույթային անվանակարգի ժյուրիի անդամ։
Պիտեր ֆոն Բագ | |
---|---|
Ծննդյան անուն | ֆիններեն՝ Kari Peter Conrad von Bagh[1] |
Ծնվել է | օգոստոսի 29, 1943(1943-08-29)[2] |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 2014(2014-09-17)[2] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի[1] |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն[3] |
Մասնագիտություն | լրագրող, կինոքննադատ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, գրող, համալսարանի դասախոս, կինոպրոդյուսեր, պատմաբան և մոնտաժող |
Լեզու | ֆիններեն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Հելսինկիի համալսարան և Օուլուի լիցեյ (1961) |
Գիտական աստիճան | B.Phil.? (1970) և Doctor of Social Science? (2003) |
Պարգևներ | |
Զավակներ | Juhana von Bagh? |
Peter von Bagh Վիքիպահեստում |
Պիտեր ֆոն Բագի նկարահանած ֆիլերը ցուցադրվել են միջազգային ճանաչված ֆորումներում, այդ թվում` տեղի են ունեցել նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ 2012 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի և Բուենոս Այրեսի Festival Internacional de Cine Independente կինոփառատոնի, ինչպես նաև` 2013-ին Թրոմսյոի միջազգային կինոփառատոնի ժամանակ։