Պոլ դը Լագարդ
From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Անտոն դը Լագարդ (գերմ.՝ Paul Anton de Lagarde, նոյեմբերի 2, 1827(1827-11-02)[1][2], Բեռլին, Գերմանական միություն[3] - դեկտեմբերի 22, 1891(1891-12-22)[1][2], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[3]), գերմանացի հայագետ։
Պոլ դը Լագարդ գերմ.՝ Paul Anton de Lagarde | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1827(1827-11-02)[1][2] Բեռլին, Գերմանական միություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1891(1891-12-22)[1][2] (64 տարեկան) Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[3] |
Գերեզման | Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Դավանանք | բողոքականություն[4] |
Մասնագիտություն | գրող, հայագետ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, աստվածաբան և coptologist |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն և պատմություն |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | HU Berlin և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5], լատիներեն, հին հունարեն և ղպտիերեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Georg Steindorff?[4] |
Հայտնի աշակերտներ | William Robertson Smith? |
Paul de Lagarde Վիքիպահեստում |
Եղել է Գյոթինգենի համալսարանի արևելյան լեզուների դասախոս (1869-1891)։ 1850 թվականին հրատարակել է «Հայերենի և սանսկրիտի բաղաձայնների համեմատությունը» հոդվածը, կատարել 283 բառերի համեմատություն։ «Պարսկականք» (1851) ուսումնասիրության մեջ քննել է զենդերենը, աֆղաներենը, հայերենը, պարսկերենը են։ «Հայերի նախապատմության մասին» (1854) աշխատությամբ կատարել է հայերենի 1000 բառի քննություն, հանգել այն եզրակացության, որ հայերենի բառապաշարի ավելի քան 1/3-ը հնդեվրոպական ծագում ունի։ Իր հայագիտական գործերն ամփոփել է «Հայկական ուսումնասիրություններ» (1877) հատորում[6]։