Պրոքսիմա Կենտավրոսի b
From Wikipedia, the free encyclopedia
Պրոքսիմա Կենտավրոսի[1] b (հայտնի է նաև որպես Պրոքսիմա b), երկրային տիպի էկզոմոլորակ, որը պտտվում է Արևին ամենամոտ գտնվող աստղի՝ կարմիր թզուկ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ։ Գտնվում է Երկրից մոտավորապես 4,22 լուսային տարի (1,3 պարսեկ, 40 տրլն կմ) հեռավորության վրա՝ Կենտավրոս համաստեղությունում։ Համարվում է ամենամոտ հայտնի էկզոմոլորակը[2], և միաժամանակ ամենամոտ էկզոմոլորակը, որը գտնվում է բնակելիության գոտում։
Բացահայտման մասին հայտարարվել էր 2016 թվականի օգոստոսի սկզբին` Եվրոպայի հարավային աստղադիտարանի աշխատակիցների կողմից։ Մոլորակը նկատվել էր ճառագայթային արագության մեթոդով, որի դեպքում աստղի դոպլերային սպեկտրի շարունակական շարժումները թույլ են տալիս որոշել դրա ուղեծրի վրա եղած օբյեկտների առկայությունը։