Ջեքսոն-Վենիկի փոփոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Ջեքսոն-Վենիկի փոփոխություն (անգլ.՝ Jackson–Vanik amendment), 1974 թվականի ԱՄՆ-ի առևտրի մասին օրենքի (1974) փոփոխություն, որը սահմանափակում է առևտուրը այն երկրների հետ, որոնք խոչընդոտում են արտագաղթին, ինչպես նաև խախտում են մարդու այլ իրավունքները։ Առաջարկվել է կոնգրեսականներ Հենրի Ջեքսոնի և Չարլզ Վենիկի կողմից։ Փոփոխությունների տեքստի հեղինակներից մեկը, հնարավոր է, Ռիչարդ Փերլն է[1]։ Փոփոխությունն արգելում է առևտրում առավել բարենպաստության ռեժիմ, պետական վարկեր և վարկային երաշխիքներ տրամադրել այն երկրներին, որոնք խախտում են կամ լրջորեն սահմանափակում են իրենց քաղաքացիների՝ արտագաղթի, ինչպես նաև մարդու այլ իրավունքները։ Փոփոխությունը նախատեսում է նաև կիրառում՝ ոչ շուկայական տնտեսություն ունեցող երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ խտրական սակագներ և վճարներ։
Պաշտոնապես այդ նորմը մտցվել է խորհրդային քաղաքացիների արտագաղթի սահմանափակումների պատճառով, այն գործել է նաև այլ երկրների՝ ՉԺՀ-ի, Վիետնամի և Ալբանիայի նկատմամբ։ Միայն 38 տարի անց՝ 2012 թվականի նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի նկատմամբ ուղղման գործողությունը (Մագնիտսկու ակտի ընդունման հետ միաժամանակ) պաշտոնապես չեղյալ է հայտարարվել Կոնգրեսի կողմից, իսկ դրանից վեց տարի առաջ՝ Ուկրաինայի նկատմամբ (2006)։
Ներկայում փոփոխությունը շարունակում է գործել մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նկատմամբ[2][3][4]։