Ջոն Ալեն Մուհամմադ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ալեն Մուհամմադ (անգլ.՝ John Allen Muhammad; դեկտեմբերի 31 1960 - նոյեմբերի 10 2009), ամերիկացի սերիական մարդասպան, հայտնի է որպես «վաշինգտոնյան դիպուկահար»։ 2002 թվականին իր կրտսեր գործընկեր Լի Բոյդի Մալվոյի հետ միասին Վաշինգտոնի մերձակայքում դիպուկահար հրացանով սպանեց տասը և ծանր վիրավորեց երեք մարդու։ Երկուսն էլ ձերբակալվել են 2002 թվականի հոկտեմբերի 24-ին։
Ջոն Ալեն Մուհամմադ անգլ.՝ John Allen Muhammad | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1960(1960-12-31) |
Ծննդավայր | Բաթոն Ռուժ, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 10, 2009(2009-11-10)[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Greensville Correctional Center, Greensville County, Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | spree killer, սերիական մարդասպան և criminal sniper |
Անդամություն | Իսլամի ազգ |
2003 թվականին Վիրջինիա նահանգի դատարանի երդվյալ ատենակալները Մուհամմադին մեղավոր են ճանաչել և դատապարտել մահապատժի։ Այն դեպքում, երբ պաշտպանական կողմին հաջողվի վիճարկել դատավճիռը, նոր դատաքննություն է սկսվելու։ 2006 թվականին Մերիլենդի դատարանը Մուհամմադին դատապարտեց վեց ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։ Մահապատժի դատավճիռը կիրառվել է Վիրջինիայի դատարանի կողմից 2009 թվականի նոյեմբերի 10-ին[2][3]։