Ջոն Բերիմոր
Ամերիկացի թատրոնի, համր և ձայնային կինոյի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Բերիմոր (անգլ.՝ John Barrymore, փետրվարի 15, 1882(1882-02-15) կամ փետրվարի 14, 1882(1882-02-14)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - մայիսի 29, 1942(1942-05-29)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի հայտնի դերասան, իր ժամանակի ամենանշանավոր արտիստներից մեկը։ Խաղացել է Բրոդվեյում 100-ից ավելի բեմադրություններում, մոտ 60 դեր է խաղացել կինոյում։
Ջոն Բերիմոր անգլ.՝ John Barrymore | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1882(1882-02-15) կամ փետրվարի 14, 1882(1882-02-14)[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 29, 1942(1942-05-29)[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Mount Vernon Cemetery |
Կրթություն | Քինգս քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Մորիս Բերիմոր, մայր՝ Ջեորջիանա Դրյու |
Ամուսին(ներ) | Dolores Costello?, Blanche Oelrichs?, Elaine Barrie? և Katherine Corri Harris? |
Երեխա(ներ) | Ջոն Դրյու Բերիմոր և Դայանա Բերիմոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Լայոնել Բերիմորի կրտսեր եղբայրն է, դերասանուհի Դրյու Բերիմորի պապը։
Արտիստական իր գործունեությունն սկսել է 1903 թվականին՝ խաղալով թեթև կատակերգությունների բեմադրություններում, այնուհետև հանդես է եկել դրամաներում ու ողբերգություններում։ 1922 թվականին շեքսպիրյան Համլետի դերի կատարումը նրան բերել է ամերիկացի լավագույն ողբերգակ դերասանի համբավ։
Թեև արվեստի որոշ պատմաբաններ կարծիք են հայտնել, որ 1930-ական թվականների կեսերից Ջոն Բերիմորի կինոդերասանական արվեստն սկսել է թոշնել, նրա կենսագիրներից Մարտին Նոդենը նրան համարում է իր ժամանակի առավել ազդեցիկ, պաշտամունքային դերասանը[4] [5]: