Ջուդիթ Միլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջուդիթ Միլլեր (անգլ.՝ Judith Miller, հունվարի 2, 1948(1948-01-02)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, ավելի քան 25 տարի աշխատել է New York Times թերթում։ Պարբերականում աշխատելու ընթացքում եղել է ամենաազդեցիկ և իշխանության բարձրագույն օղակներում հայտնվող լրագրողներից մեկը։ 2002 թվականին մի խումբ գործընկերների հետ միասին նրան շնորհվել է Պուլիցերյան մրցանակ՝ գլոբալ ահաբեկչության վերաբերյալ հոդվածների համար[3]։
Ջուդիթ Միլլեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1948(1948-01-02)[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օհայո նահանգի համալսարան, Բերնարդ քոլեջ, Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց, Փրինսթոնի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լրագրող և գրող |
Ամուսին | Jason Epstein? |
Ծնողներ | հայր՝ Bill Miller? |
Կայք | judithmiller.org |
Judy Miller Վիքիպահեստում |
Միլլերի հոդվածները իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերի արտադրության վերաբերյալ, որոնք նա տպագրել է 2003 թվականին՝ Իրաքի պատերազմից առաջ և հետո, հասարակության մեջ բուռն բանավեճեր են առաջացրել։ Նրա ներգրավվածությունը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Վալերի Փլեյմի անձի բացահայտմանը, որը աշխատում էր գաղտնի կերպով, նրան առավել հայտնի է դարձրել ԶԼՄ-ներում։