Ռազմավարական ռմբակոծություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմավարական ռմբակոծություն մարտական ռազմավարություն է, որն օգտագործվում է տոտալ պատերազմի ժամանակ՝ նպատակ ունենալով հաղթել թշնամուն նվազեցնելով նրա մարտական ոգին,, թուլացնել տնտեսությունը, կտրել տրանսպորտային ուղիները և այլն։ Այն իրականացվում է շարունակական գրոհների միջոցով, իրագործվում մարտավարական ռմբակոծիչներով, հրթիռներով կամ միջուկային զենքով զինված կործանիչ-ռմբակոծիչներով։
Պատերազմի մարտավարություններից է թշնամու մարտական ոգու թուլացում, որի արդյունքում խաղաղությունը կամ հանձնվումը նրա համար ավելի գերադասելի կլինի քան հակամարտության շարունակումը։ Ռազմավարական ռմբակոծությունն օգտագործվում է այս նպատակով։ «Տեռորային ռմբակոծություն» տերմինը մտավ անգլիացների բառապաշար Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին, քանի որ շատ ռմբակոծություններ պատմաբանների կողմից դասվեցին որպես ահաբեկչական ռմբակոծություններ։ Քանի որ տերմինը ունի ստորացուցիչ երանգներ, ոմանք, ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցները, նախընտրեցին օգտագործել այլ անվանումներ, ինչպիսիք են «դիմադրելու կամք» և «բարոյական ռմբակոծություններ»[1][2]։
Տեսականորեն մարտավարական և ռազմավարական ռմբակոծության տարանջատումը զարգացավ երկու համաշխարհային պատերազմների միջև։ Ռազմավարական ռմբակոծության հանրահայտ տեսաբաններից էին իտալացի Ջուլիո Դուեն, անգլիացի Հյու Տրենչարդը և ամերիկացի Բիլլի Միտչելը։