Ռասայական հակասեմականություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռասայական հակասեմականություն, հակասեմականության ձև, կեղծ գիտական տեսություն, ըստ որի՝ հրեաներն ի ծնե կրում են կենսաբանական արատավոր որակներ։ Դարվինի էվոլյուցիայի կենսաբանական տեսության պրոյեկցիան է, որ պատմությունն ընդունում է որպես «արիացիների» պայքարն ընդդեմ հրեաների, որում կհաղթի «ուժեղագույնը»[1]։
Ռասայական հակասեմականությունը ոչ միայն չի ճանաչում ասիմիլացված հրեաների գոյության իրավունքը, այլև նրանց համարում է առավել «վտանգավոր», քանի որ նրանք «անեծք» են բերում առողջ ազգի վրա և փորձում իշխել նրան։
Ծագել է 19-րդ դարում գերմանական ու ավստրիական պանգերմանիստների շրջանում։ Ռասայական հակասեմականությունը կարելի է համարել «դասական». հենց նրա հետ է կապված «հակասեմականություն» հասկացության ծագումը, և հենց նրա արդյունքն է դարձել հակասեմականության խոշորագույն դրսևորումը՝ Հոլոքոստը։ Այսպես կոչված «ռասայական որակները», որոնք իբր թե անփոփոխ կերպով հատուկ են հրեաներին, տեսական հիմք են դարձել նացիստների կողմից եվրոպական հրեաների ոչնչացման համար[1]։