Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման, տվել է Հաագայի Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտի 17-ին[1][2]։ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրվել պատերազմական հանցագործության համար՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների անօրինական տեղափոխումը Ռուսաստան՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ[3]։ Պուտինը չորրորդ գործող պետության ղեկավարն է և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի առաջին մշտական անդամը[4], ում ձերբակալության հրաման է տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից[5]։ Նրանից առաջ Միջազգային քրեական դատարանը մեղադրանք է առաջադրել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիին և Կոտ դ'Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին[5]։
Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային[6]։
Ինչպես նշել է Reuters-ը, հրամանագրի տրամադրումից հետո Պուտինը և Լվովա-Բելովան կարող են ձերբակալվել և տեղափոխվել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացրած որևէ մի երկիր[7]։