Տոլյատի
քաղաք Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Տոլյատի (ռուս.՝ Тольятти, մինչև 1964 թվականը՝ Ստավրոպոլ, հունարեն՝ Σταυρούπολη, Խաչի քաղաք), քաղաք Ռուսաստանի Սամարայի մարզում, Ստավրոպոլսկի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն չի մտնում այդ շրջանի մեջ։ Մարզային նշանակություն ունեցող քաղաք։ Ձևավորում է Տոլյատի քաղաքային շրջանի մունիցիպալիտետը։ Մտնում է Սամարա-Տոլյատիի ագլոմերացիայի մեջ[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տոլյատի | |||||
ռուս.՝ Тольятти | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Ներքին բաժանում | Avtozavodsky City District?, Komsomolsky City District? և Tsentralny City District? | ||||
Հիմնադրված է | հունիսի 20 (հուլիսի 1), 1737[1] թ. | ||||
Մակերես | 314,78 կմ² | ||||
ԲԾՄ | 90 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▼684 709 մարդ (հոկտեմբերի 1, 2021) | ||||
Ժամային գոտի | UTC+4, MSD?, SAMT? և MSD? | ||||
Հեռախոսային կոդ | 8482 | ||||
Փոստային դասիչ | 445000–445999 | ||||
Պաշտոնական կայք | tgl.ru | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է Վոլգա գետի ձախակողմյան հատվածում՝ Ժիգուլի լեռան դիմաց։ 2017 թվականի մարդահամարի տվյալներով ունեցել է 710567 բնակիչ։ 2018 թվականի տվյալներով 707408 բնակիչ[3]։ Ռուսաստանի ամենամեծ քաղաքն է, որը չի համարվում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։
Հիմնվել է 1737 թվականին Վասիլի Տատիշչևի կողմից որպես Ստավրոպոլի քաղաք-ամրոց, ռուսական հողերը քոչվորներից պաշտպանելու, ինչպես նաև՝ մկրտված կալմիկներին քաղաք տեղափոխելու նպատակով։ 19֊րդ դարում և 20֊րդ դարի սկզբին Ռուսաստանում հայտնի է եղել որպես հանգստավայր և կումիսաբուժության առողջարան[4]։ 1953֊1955 թվականներին քաղաքը տեղափոխվել է ավելի բարձր վայր, քանի որ Կուիբիշևսկի ջրամբարի կառուցումից հետո քաղաքն անցել էր ջրի տակ։ 1964 թվականից քաղաքը կրում է իտալացի կոմունիստ Պալմիրո Տոլյատիի անունը։ 1970֊ական թվականներին գրանցվել է բնակչության կտրուկ աճ, որը կապված էր «ԱվտոՎԱԶ»֊ի կառուցման հետ։
Քաղաքը ավտոմոբիլային և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև՝ երկաթուղային, գետային ու ավտոմոբիլային տրանսպորտի խոշոր կենտրոն է (M5, E30, AH6 ավտոճանապարհները Վոլգան միացնում են Վոլգայի ՀԷԿ֊ին և քաղաքով ձգվելով 2 կմ)։ Ամենամոտ օդանավակայանը Կուրումոչն է։ Քաղաքը գետի երկայնքով ձգվել է մոտ 30 կմ և կազմված է 3 շրջանից. Ավտոզավոդսկի, Ցենտրալնի, Կոմսոմոլսկի։
Քաղաքում կա բարձրագույն կրթության 5 հաստատություն, որոնցից ամենահինը համարվում է Տոլյատիի պետական համալսարանը։ Գործում են մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, թանգարաններ, թատրոններ, քաղաքային նվագախումբ, կոնսերվատորիա, ֆիլհարմոնիա։ Քաղաքի օրը նշվում է հունիսի առաջին կիրակի օրը։ Քաղաքում ամեն տարի տեղի է ունենում տանձի փառատոն, որին մասնակցում են հազարավոր մարդիկ։
Բնակչության թվով քաղաքը Ռուսաստանում զբաղեցնում է 19֊րդ հորիզոնականը։
Առաջարկ կա քաղաքը միացնել Ժիգուլյովսկին (հաշվի չառնելով վերջին շրջանում նրանց անկայուն հարաբերությունները), ինչպես նաև Սամարայի մարզի Ստավրոպոլսկի շրջանին[5][6][7]։