Քրիստիան Վիլիամ Քեվենդիշ
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Վիկտոր Քրիստիան Վիլիամ Քեվենդիշ (անգլ.՝ Sir Victor Christian William Cavendish, մայիսի 31, 1868(1868-05-31)[1][2][3], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 6, 1938(1938-05-06)[1][2][3], Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Դևոնշիրյան 9-րդ հերցոգ, 1916-1921 թվականների Կանադայի 11֊րդ գեներալ֊նահանգապետ։ Քեվենդիշը լոնդոնյան հարուստ ընտանիքի ավագ որդին էր։ Նա կրթություն էր ստացել Իթըն քոլեջում և Քեմբրիջի համալսարանում։ Հոր մահից հետո՝ 1891 թվականին զբաղեցնում էր մի քանի պետական պաշտոններ։ Օրինակ՝ 1908թ նա ժառանգել էր հորեղբոր՝ հերցոգի պաշտոնը։ Հետո դարձավ լորդերի պալատի անդամ՝ միաժամանակ դառնալով Իսթբորն ու Չեստըրֆիլտ քաղաքներ քաղաքապետ։ 1916 թվականին, թագավոր Գեորգ 5-րդը Քեվենդիշին նշանակեց Կանադայի գեներալ֊նահանգապետ՝ վարչապետի հանձնարարությամբ։ Նա գրավում էր այդ պաշտոնը մինչև 1921 թվականը։ Քեվենդիշի այդ պաշտոնը ուղեկցվում էր մեծ վիճաբանություններով, սակայն, ժամկետի վերջում՝ անգլիական հերցոգը նրան գովեց՝ իր պարտականությունների լավ կատարման համար։
Սըր Վիկտոր Քրիստիան Վիլիամ Քեվենդիշ Sir Victor Christian William Cavendish | |||
| |||
---|---|---|---|
08․08․16 - 11․11․16 | |||
Կուսակցություն՝ | Լիբերալ յունիոնիստական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Թրինիթի քոլեջ և Իթըն քոլեջ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համաշխարհային դատավոր | ||
Ծննդյան օր | մայիսի 31, 1868(1868-05-31)[1][2][3] | ||
Ծննդավայր | Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | ||
Վախճանի օր | մայիսի 6, 1938(1938-05-06)[1][2][3] (69 տարեկան) | ||
Վախճանի վայր | Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Դինաստիա | Cavendish family? | ||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | ||
Հայր | Lord Edward Cavendish?[4] | ||
Մայր | Emma Elizabeth Lascelles?[1][4] | ||
Ամուսին | Evelyn Cavendish, Duchess of Devonshire?[4] | ||
Զավակներ | Edward Cavendish, 10th Duke of Devonshire?[4], Դորոթի Մակմիլան[4], Lord Charles Arthur Francis Cavendish?[4], Maud Cavendish?[1], Lady Blanche Cavendish?[1], Rachel Cavendish?[1] և Anne Cavendish?[1] | ||
Պարգևներ | |||
Թագավորական ընտանիքի ներկայացուցչի պաշտոնից հեռանալուց հետո, նա շարունակել էր զբաղվել քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ՝ աշխատելով գաղութների պետական քարտուղար (1922-1924)։
Վախճանվել է 1938 թվականի մայիսի 6-ին Դերբիշիրի իր տնատեղում։