Օձակիր
From Wikipedia, the free encyclopedia
Օձակիր (լատին․՝ Ophiuchus), հասարակածային հսկա համաստեղություններից է։ Նրա խորհրդանիշն է ։ Այն գտնվում է Վահագն համաստեղությունից դեպի հարավ։ Օձակրի ամենապայծառ աստղն է Ռաս Ալհագեն, որի աստղային մեծությունը հավասար է 2,08։ Հենց այս համաստեղության մեջ բռնկվեց մեր գալակտիկայի վերջին գերնոր աստղը, ինչը նշել է Յ. Կեպլերը 1604 թվին։
Համաստեղություն | |
Օձակիրի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Ophiuchus |
---|---|
Հապավում | Oph |
Խորհրդանիշ | օձակիրը |
Հակում | -30°-ից առ +14°20' |
Մակերես | 948 քառակուսի աստիճան |
Հիմնական աստղեր | 10 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 62 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 7 |
Պայծառ աստղեր | 13 |
Մոտակա աստղեր | 3 |
Ամենապայծառ աստղ | α Oph (Ռաս Ալհագե) (2.08մ) |
Ամենամոտիկ աստղ | Բերնարդի աստղ (5.98 լտ) |
Ասուպային հոսքեր | — Օձակրի ասուպային հոսք
— Հյուսիսային Մայիսյան ասուպային հոսք — Հարավային մայիսյան ասուպային հոսք — Թետա Օձակրի ասուպային հոսք |
Հարևան համաստեղությունները | Վանագն Օձ Կշեռք Կարիճ Աղեղնավոր Արծիվ |
Տեսանելի է +80° և −80°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է հուլիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Նրա մեջ ոչ քիչ հետաքրքիր առարկաներ կան. RS Օձակրի կրկնակի նորը (բռնկվել է 1898, 1933, 1958, 1967, 1985 և 2006 թվականներին)։ Բերնարդի աստղը հայտնի կարմիր թզուկ է, որի փոքր հեռավորությունն Արեգակից (5,98 լ.տ.) դարձնում է նրան α Կենտավրոսի համակարգից երկրորդը, իսկ բավականին բարձր շարժման արագությունը, փոքր հեռավորության հետ միասին առած, թույլ է տալիս նրան երկնակամարի վրա ամենաարագ աստղ լինել (10,3″/տարի)։ Այդ համաստեղության մեջ կան մեծ քանակի գնդաձև աստղակույտեր (М9, М10, М12, М14, М19 և М62), ինչպես նաև մութ միգամածություններ, ինչպիսին է S-միգամածությունը (B 72) և B 78։ Կրկնակի աստղային համակարգեր Օձակրի 70 և Օձակրի 36։