Օսմանյան բանակի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան բանակի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918)՝ Հայոց ցեղասպանության իրականացման գործում օսմանյան պետության, իշխանության տարբեր ճյուղերի ու բոլոր պետական հաստատությունների, թուրք ժողովրդի և նրա բոլոր խավերի մասնակցության և պատասխանատվության կարևորագույն գործոններից մեկն է։ Չպետք է աչքաթող անել հետևյալ կարևոր հանգամանքը։ Կայսրությունում իշխանության եկած երիտթուրքերը օսմանյան կայսրության ռազմա-սպայական կաստայի ներկայացուցիչներն էին։ Եվ այդ մասին շատ հստակ նշում է հետագայում Թուրքիային փրկած և նրան դաշնակից դարձած բոլշևիկյան կուսակցության վերնախավը, իր տպագիր մամուլում[2]։ Բացի այդ, Օսմանյան կայսրությունը իր էությամբ ռազմա-ֆեոդալական պետություն էր։