1997—1998 թվականների ասիական ֆինանսական ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
1997—1998 թվականների ասիական ֆինանսական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ Հարավարևելյան Ասիայում, որը ուժգնացավ 1997 թվականի հուլիսին և 1990-ականների վերջերին լուրջ ցնցում ստեղծեց համաշխարհային շուկայում։ Ճգնաժամի իրական պատճառը «ասիական վագրերի» աննախադեպ տնտեսկան աճն էր, որը նպաստել էր այդ երկրներ կապիտալի զանգվածային ներհոսքին, պետական և կորպորատիվ պարտքի աճին,տնտեսության գերտաքացման և բումի անշարժ գույքի շուկայում։