Իրանական ճգնաժամ (2019-2020)
From Wikipedia, the free encyclopedia
Իրանական ճգնաժամ, նաև Պարսից ծոցի ճգնաժամ (անգլ.՝ Persian Gulf crisis), լարված քաղաքական, դիվանագիտական և ռազմական դիմակայություն մի կողմից Իրանի և նրա դաշնակից խմբավորումների, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրանց ռազմավարական դաշնակիցների միջև։ Նրանց միջև հարաբերությունները սրվել են «միջուկային գործարքից» Թեհրանի և Վաշինգտոնի դուրս գալուց հետո (պաշտոնական անվանումը՝ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր)։