Ուժ
From Wikipedia, the free encyclopedia
Ուժ, նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության քանակական բնութագիր (վեկտորական մեծություն)։ Փոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ էլ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (Գրավիտացիոն դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միջոցով։ Ուժի ազդման կետն է որոշում մարմնի արագության ուղղության փոփոխությունը, դեֆորմացիայի և մեխանիկական լարման ուղղությունը։ Ուժը նշանակում են F -տառով (լատ.՝ fortis (ուժեղ))։ Ամենակարևոր օրենքը, որտեղ խոսվում է ուժի մասին, Նյուտոնի 2 -րդ օրենքն է։
Իներցիալ հաշվարկման համակարգերում, մարմնի արագացումն ուղղված է ազդող ուժի ուղղությամբ և ուղիղ համեմատական է այդ արագացմանը։
Ընդհանուր սիմվոլներ | F |
---|---|
ՍԻ համակարգ | Ն |
ՍԳՎ համակարգ | դինա |
Այլ միավորներ | վեկտորական մեծություն |
Չափում LMT−2 |
Ժամանակի տվյալ պահին մարմնի վրա ազդող ուժը, որպես վեկտոր բնութագրվում է մոդուլով, տարածության մեջ՝ ուղղությամբ և կիրառման կետով։ Այն ուղիղը, որով ուղղված է ուժը, կոչվում է ուժի ազդման գիծ։ Եթե մարմինը կարելի է դիտել որպես չդեֆորմացվող (բացարձակ պինդ), ապա կարելի է համարել, որ ուժը կիրառված է իր ազդման գծի ցանկացած կետում։